ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
13 սեպտեմբերի 2021 թվականի N 981-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Տաջիկստանի Հանրապետությունում (Դուշանբե) 2021 թվականի սեպտեմբերի 15-ին կայանալիք` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (այսուհետ` ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին մասնակցելու և երկկողմ հանդիպումներ անցկացնելու նպատակով 2021 թվականի սեպտեմբերի 13-17-ը ներառյալ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) և Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Արմեն Գրիգորյանի, Հայկ Պետրոսյանի, Արամ Թարվերդյանի, Սևակ Ղահրամանյանի, Արմեն Աբրահամյանի` Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) և Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ճանապարհածախսի (Ա. Գրիգորյանի Երևան-Մոսկվա ավիատոմսերը բիզնես դասի), օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման ծախսերը` ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ`
1) պատվիրակության մեկնումը Մոսկվայից Դուշանբե իրականացվելու է ռուսական պատվիրակության հատուկ չվերթով, որի ծախսերը հոգում է ռուսական կողմը.
2) Արմեն Գրիգորյանի և Հայկ Պետրոսյանի վերադարձը Դուշանբեից Երևան նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետի հատուկ չվերթով.
3) Արամ Թարվերդյանի, Սևակ Ղահրամանյանի և Արմեն Աբրահամյանի մեկնումը Դուշանբեից Մոսկվա իրականացվելու է ռուսական պատվիրակության հատուկ չվերթով, որի ծախսերը հոգում է ռուսական կողմը:
4. Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին` ապահովել պատվիրակության` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) և Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. սեպտեմբերի 13
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2021 թ. սեպտեմբերի 13-ի
N 981-Ա որոշման
ԿԱԶՄ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Գրիգորյան - Անվտանգության խորհրդի քարտուղար
(պատվիրակության ղեկավար)
(2021 թվականի սեպտեմբերի 13-14-ը Ռուսաստանի
Դաշնություն (Մոսկվա), 2021 թվականի սեպտեմբերի
14-17-ը Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե)
Հ. Պետրոսյան - Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար
(2021 թվականի սեպտեմբերի 13-14-ը Ռուսաստանի
Դաշնություն (Մոսկվա), 2021 թվականի սեպտեմբերի
14-17-ը Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե)
Ա. Թարվերդյան - Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի քարտուղար
(2021 թվականի սեպտեմբերի 13-14-ը և սեպտեմբերի
16-17-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա), 2021
թվականի սեպտեմբերի 14-16-ը Տաջիկստանի
Հանրապետություն (Դուշանբե)
Ս. Ղահրամանյան - Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական
(2021 թվականի սեպտեմբերի 13-14-ը և սեպտեմբերի
16-17-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա), 2021
թվականի սեպտեմբերի 14-16-ը Տաջիկստանի
Հանրապետություն (Դուշանբե)
Ա. Աբրահամյան - Անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական
անվտանգության վարչության ռազմաքաղաքական
համագործակցության բաժնի պետ (2021 թվականի
սեպտեմբերի 13-14-ը և սեպտեմբերի 16-17-ը Ռուսաստանի
Դաշնություն (Մոսկվա), 2021 թվականի սեպտեմբերի
14-16-ը Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե)