ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
4 օգոստոսի 2021 թվականի N 113-Ն
2020-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԱՊՀ 30-ԱՄՅԱԿ» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2021 թվականի հոկտեմբերի 1-ից շրջանառության մեջ դնել «ԱՊՀ 30-ամյակ» արծաթե հուշադրամը:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամի նկարագրությունը, որը էսքիզների հետ միասին ներկայացված է սույն որոշման Հավելվածում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ Մ. ԳԱԼՍՏՅԱՆ
2021 թ. օգոստոսի 6
Երևան
Հավելված
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2021 թվականի օգոստոսի 4-ի
թիվ 113-Ն որոշման
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«ԱՊՀ 30-ամյակ» արծաթե հուշադրամի
Հուշադրամի դիմերեսին պատկերված են ՀՀ զինանշանը, խաղողի ողկույզ` ԱՊՀ անդամ պետությունների քանակը խորհրդանշող հատիկներով, հայկական զարդանախշ: Հուշադրամի վերին ձախ մասում թողարկման տարեթիվն է` 2021, ստորին աջ մասում` անվանական արժեքը` «1000 ԴՐԱՄ ԴՌԱՄ»:
Մակագրություններն են` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ ԱՌՄԵՆԻՅԱ»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է ԱՊՀ պատկերանիշը, որից ներքև «ՏԱՐԻ 30 ԼԵՏ» մակագրությունն է: Հուշադրամի եզրագծով «ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ» և «ՍՕԴՌՈՒԺԵՍՏՎՕ ՆԵԶԱՎԻՍԻՄԻԽ ԳՕՍՈՒԴԱՌՍՏՎ» մակագրություններն են:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 925o
Քաշը 33,6 գ
Տրամագիծը 38,61 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Քանակը 500 հատ
Էսքիզների հեղինակներն են Էդուարդ Կուրղինյանը (դիմերես) և Լուսինե Լալայանը (դարձերես):
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
«ԱՊՀ 30-ամյակ» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

Պաշտոնական հրապարակման օրը` 10 սեպտեմբերի 2021 թվական: