ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 սեպտեմբերի 2021 թվականի N 1513-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը`
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված, «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով` թիվ 05100022/180421/0006140 տարանցման հայտարարագրով ձևակերպված և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հանձնված գույքը (այսուհետ` գույք) հետ վերցնել և նվիրել «ԱԼԿԵ», «ՍԿԱՐԻՖ», «ԴԱՎԱՐՈ», «ՊՐՈ ՄԱՔ», «ՊՐԱՅԴ ՍԻՍԹԵՄՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել գույքի նվիրատվության պայմանագրերի կնքումը սույն որոշման 1-ին կետում նշված ընկերությունների հետ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Ս. Պապիկյան
2021 թ. սեպտեմբերի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2021 թվականի սեպտեմբերի 16-ի
N 1513-Ա որոշման
ՑԱՆԿ
ՆՎԻՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
._____________________________________________________________________.
|NN |Անվանումը |Ընդհանուր|Մաքսային |Քանակը|Գույք ստացող |
|ը/կ| |բրուտտո |արժեքը |(հատ) |կազմակերպությունը|
| | |քաշը (կգ)|(դրամ) | | |
|___|___________________|_________|__________|______|_________________|
|1. |Լիթիում-իոնային |620 |21,293,165|2000 |«ԱԼԿԵ» ՍՊԸ |
| |մարտկոց | | | | |
| |(US 18650VTC6 3.6V | | | | |
| |3000Mah) | | | | |
|___|___________________| | |______|_________________|
|2. |Լիթիում-իոնային | | |3500 |«ՍԿԱՐԻՖ» ՍՊԸ |
| |մարտկոց (Sanyo NCR | | |______|_________________|
| |18650GA 3.6V | | |3000 |«ԴԱՎԱՐՈ» ՍՊԸ |
| |3350mAh) | | |______|_________________|
| | | | |1000 |«ՊՐՈ ՄԱՔ» ՍՊԸ |
| | | | |______|_________________|
| | | | |2000 |«ՊՐԱՅԴ ՍԻՍԹԵՄՍ» |
| | | | | |ՍՊԸ |
._____________________________________________________________________.