Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՄԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ԵՎ ՆՈՒՆԵ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՄԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ԵՎ ՆՈՒՆԵ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 սեպտեմբերի 2021 թվականի N 997-Ա

 

ԱՐՄԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ԵՎ ՆՈՒՆԵ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության արտաքին կապերի վարչության միջտարածաշրջանային համագործակցության և արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ Նունե Պապիկյանին 2021 թվականի սեպտեմբերի 27-30-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Բեռն)` Միջազգային երկաթուղային փոխադրումների միջկառավարական կազմակերպության 15-րդ գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով:

2. Արմեն Սիմոնյանի և Նունե Պապիկյանի` Շվեյցարիայի Համադաշնություն (Բեռն) գործուղման հետ կապված ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. սեպտեմբերի 15

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
15.09.2021
N 997-Ա
Որոշում