Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 սեպտեմբերի 2021 թվականի N 1511-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ ու Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածներով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Գորիս համայնքի սեփականությունը հանդիսացող` Գորիս համայնք, գյուղ Որոտան, Կոմադոսի թաղամաս, 1-ին փողոց 18,18/1 հասցեում գտնվող, 0.4567 հեկտար մակերեսով հողամասի (այսուհետ` գույք) (գույքի գրանցման վկայական` N13072021-09-0005, շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը` 1537.253 հազ. դրամ) Հայաստանի Հանրապետությանը նվիրատվությունը:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Կապան համայնք, գյուղ Ագարակ, 4-րդ փողոց 13 հասցեում գտնվող, 0.5 հեկտար մակերեսով հողամասը (գույքի գրանցման վկայական` N15072021-09-0001), շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը` 462.0 հազ. դրամ) ամրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը:

3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել`

1) սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` օրենքով սահմանված կարգով նվիրատվության պայմանագրի կնքումը, հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը և գույքային իրավունքների պետական գրանցումը.

2) սույն որոշման 2-րդ կետում նշված Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

4. Սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների հետ կապված ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Ս. Պապիկյան

 

2021 թ. սեպտեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.09.2021
N 1511-Ա
Որոշում