Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԳԱՄ ԱՐԱՄՅԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԳԱՄ ԱՐԱՄՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 սեպտեմբերի 2021 թվականի N 1026-Ա

 

ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԳԱՄ ԱՐԱՄՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանին և ֆինանսների նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Արգամ Արամյանին 2021 թվականի սեպտեմբերի 23-ից 25-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի 2022-2026 թվականների ռազմավարական նստաշրջանին մասնակցելու նպատակով:

2. Վահե Հովհաննիսյանի և Արգամ Արամյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վահե Հովհաննիսյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Ս. Պապիկյան

 

2021 թ. սեպտեմբերի 17

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.09.2021
N 1026-Ա
Որոշում