Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ

 

Թիվ 28-Լ

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Համաձայն «Կառավարչական իրավահարաբերությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերի, ՀՀ վարչապետի 11.06.2018թ. «ՀՀ ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 751-Լ որոշման 20-րդ կետի 5-րդ, 7-րդ, 8-րդ կետերի և 25-րդ կետի 1-ին ենթակետի.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Մինչև ՀՀ ոստիկանության պետի իրավասու տեղակալի նշանակումը ՀՀ ոստիկանության պետի 2020 թվականի փետրվարի 1-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործունեության բնագավառների, գործառույթների և դրանք ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների, ոստիկանության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների գործունեության համակարգումը ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի և նրա տեղակալների միջև բաշխելու, ինչպես նաև ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 03.12.2019թ. թիվ 25-Լ և թիվ 26-Լ հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 5-Լ հրամանի հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված բնագավառներում իրականացվող աշխատանքների համակարգումը հանձնարարել ՀՀ ոստիկանության պետի խորհրդական Ա. Կիրակոսյանին:

2. ՀՀ ոստիկանության պետի խորհրդական Ա. Կիրակոսյանին` վերահսկել սույն հրամանի 1-ին կետում նշված բնագավառների համակարգման աշխատանքների շրջանակներում ՀՀ ոստիկանության պետի կողմից տրված հանձնարարությունների կատարումը:

3. Հրամանը հայտարարել ՀՀ ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին:

 

    ԳՆԴԱՊԵՏ                                Վ. ՂԱԶԱՐՅԱՆ

 

6 օգոստոսի 2020թ.

Երևան

 

Սույն որոշումը հրապարակվել է Ոստիկանության պաշտոնական կայքէջում (www.police.am)` 7 օգոստոսի 2020 թվական:

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
06.08.2021
N 28-Լ
Հրաման