Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ», «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «Լ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ», «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» Ե ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 դեկտեմբերի 2017 թվականի N 1662-Ա

 

«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ», «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՈՒ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ, «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ԳՈՒՅՔԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ «ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 399-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ և 594-րդ հոդվածներով, «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետով, «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի և «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև 2016 թվականի նոյեմբերի 21-ին կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի 4-րդ, 6.3-րդ, 6.5.2-րդ, 7.2.3-րդ հոդվածների դրույթների ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունից ընդունել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին (այսուհետ` կոմիտե) ամրացված, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի N 309-Ն, 2015 թվականի հուլիսի 30-ի N 877-Ն, 2011 թվականի նոյեմբերի 24-ի N 1683-Ա, 2012 թվականի նոյեմբերի 8-ի N 1417-Ա, 2013 թվականի հոկտեմբերի 10-ի N 1107-Ա, 2014 թվականի մայիսի 8-ի N 506-Ա, 2015 թվականի փետրվարի 5-ի N 187-Ա, 2015 թվականի ապրիլի 2-ի N 486-Ա, 2015 թվականի նոյեմբերի 26-ի N 1401-Ա, 2016 թվականի հունվարի 29-ի N 63-Ա, 2016 թվականի մայիսի 19-ի N 514-Ա, 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1054-Ա և 2016 թվականի դեկտեմբերի 8-ի N 1261-Ա որոշումներով «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության տրված գույքը` համաձայն N 1 հավելվածի:

i

2. «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններից հաշվեկշռային արժեքով ընդունել, կոմիտեին հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 1625-Ն, 2013 թվականի մարտի 28-ի N 303-Ն, 2003 թվականի հոկտեմբերի 23-ի N 1319-Ա, 2004 թվականի դեկտեմբերի 16-ի N 1919-Ա, 2007 թվականի փետրվարի 8-ի N 156-Ա և 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1484-Ա որոշումներով «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններին սեփականության իրավունքով հանձնված, վարկային և այդ ընկերությունների սեփական միջոցներով համալրված ու համայնքներից նվիրատվությամբ ստացված գույքը և իրական արժեքով վարձակալության իրավունքով հանձնել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը` համաձայն NN 2 և 2/1 հավելվածների:

(2-րդ կետը փոփ. 16.09.2021 թիվ 1508-Ա որոշում)

3. «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունից ընդունել և «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության տրված գույքին համարժեք գույքը` համաձայն N 3 հավելվածի:

4. «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնել Երևան քաղաքում առկա, կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի գույքը` համաձայն N 4.1 հավելվածի:

5. «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 26-ի N 43-Ա որոշմամբ կոմիտեին ամրացված «Երևանի ջրամատակարարման բարելավում» ծրագրի վարկային ու դրամաշնորհային համաձայնագրերի շրջանակներում ձեռքբերված ակտիվները` համաձայն N 4.3 հավելվածի:

6. «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով հանձնել Երևան քաղաքում առկա, կոմիտեին ամրացված սարքավորումները և նյութերը` համաձայն N 4.2 հավելվածի:

7. «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնել կոմիտեին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող Եղվարդ քաղաքի, Առինջի, Արամուսի, Բալահովտի, Գետամեջի, Զովունու, Կաթնաղբյուրի, Մայակովսկու, Մրգաշենի, Նոր Արտամետի (նախկին Արտամետի), Նոր Գեղիի, Նոր Երզնկայի, Պռոշյանի, Պտղնիի, Ջրվեժի, Գետարգելի (նախկին Ռադիոկայանի), Վերին Պտղնիի, Քանաքեռավանի, Քասախի, Ջրամբարի, Սաղմոսավանի, Արգավանդի, Բարձրաշենի, Ուշիի, Գեղանիստի, Դիտակի, Նոր Խարբերդի (նախկին Խարբերդի և Խարբերդի զոնալ կայանի փոխարեն), Ջրաշենի, Մերձավանի, Փարաքարի (նախկին Փարաքար և Թաիրով գյուղերի փոխարեն) համայնքների և Երևանի համայնքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի գույքը` համաձայն N 5 հավելվածի:

8. «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններից հաշվեկշռային արժեքով նվիրատվությամբ ընդունել և կոմիտեին հանձնել այդ ընկերությունների տնօրինման տակ գտնված մեքենասարքավորումները և այդ մեքենասարքավորումները վերագնահատված արժեքով, սեփականության իրավունքով հանձնել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը` համաձայն N 6 հավելվածի:

9. «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններից հաշվեկշռային արժեքով նվիրատվությամբ ընդունել և կոմիտեին հանձնել այդ ընկերությունների գրասենյակային գույքը և այդ գրասենյակային գույքը վերագնահատված արժեքով, սեփականության իրավունքով հանձնել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը` համաձայն N 7 հավելվածի:

10. «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններից նվիրատվությամբ ընդունել և կոմիտեին ամրացնել այդ ընկերություններում առկա ապրանքանյութական արժեքները և այդ ապրանքանյութական արժեքները սեփականության իրավունքով հանձնել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը` համաձայն N 8 հավելվածի:

11. «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունից ընդունել և կոմիտեին հանձնել Երևան քաղաքում առկա, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերում չներառված, «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից չշահագործվող գույքը` համաձայն N 9 հավելվածի:

i

12. «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից ներդրումային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման նպատակով ձեռքբերված գույքն ամրացնել կոմիտեին, հանձնել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի անժամկետ և անհատույց օգտագործմանը` համաձայն N 10 հավելվածի և ջրօգտագործողների ընկերությունների անհատույց օգտագործմանը` համաձայն N 10/1 հավելվածի հանձնել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի անժամկետ և անհատույց օգտագործմանը` համաձայն N 10 հավելվածի:

(12-րդ կետը փոփ. 21.01.2021 թիվ 78-Ա, 16.09.2021 թիվ 1518-Ա որոշումներ)

i

12.1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին` սույն որոշման N 10 հավելվածում նշված գույքի օգտագործման ժամանակահատվածում լրիվ մաշված գույքի վերաբերյալ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից հիմնավոր տեղեկատվություն ստանալու դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել դրանց դուրսգրման աշխատանքները:

(12.1-ին կետը լրաց. 21.01.2021 թիվ 78-Ա որոշում)

13. «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններից ընդունել և կոմիտեին հանձնել նշված ընկերությունների տնօրինման տակ գտնված ոչ նյութական ակտիվները և այդ ոչ նյութական ակտիվներն օգտագործման իրավունքով հանձնել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը` համաձայն N 11 հավելվածի:

14. Լիազորել կոմիտեին և առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը, ըստ անհրաժեշտության, գույքերի ցանկերը ճշգրտելու և համալրելու նպատակով մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների հաշվեկշռում առկա և «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ընդունման-հանձնման ակտերով չընդունված ջրային համակարգերի նոր գույքերի ընդունման վերաբերյալ կազմել նոր համաձայնագրեր և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

15. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն`

1) «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպման վերաբերյալ.

2) սույն որոշմամբ գույքերի ընդունման-հանձնման արդյունքում «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների մոտ հարկային պարտավորություններ առաջանալու դեպքում մարումներ կատարելու վերաբերյալ:

16. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի «Երևան ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերը և այլ գույքն ընդունելու, «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնելու, «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպասարկվող տարածքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերում չընդգրկված գույքը «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացնելու և Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին» N 399-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Կ. Կարապետյան

 

2017 թ. դեկտեմբերի

Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2017 թվականի դեկտեմբերի 14-ի
 N 1662-Ա որոշման

 

ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 309-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 877-Ն, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 1683-Ա, 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1417-Ա, 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1107-Ա, 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 506-Ա, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 187-Ա, 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 486-Ա, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1401-Ա, 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 63-Ա, 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 514-Ա, 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1054-Ա ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1261-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ «ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ՓԲԸ-ԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐՎԱԾ, «ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ՓԲԸ-ԻՑ ԸՆԴՈՒՆՎՈՂ ԵՎ «ՀՀ ԷԵԲՊՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԿՀ-ԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2017 թվականի դեկտեմբերի 14-ի
N 1662-Ա որոշման

 

 

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

 

Հավելված N 2.1
ՀՀ կառավարության
 2017 թվականի դեկտեմբերի 14-ի
N 1662-Ա որոշման

(2.1-ին հավելվածը լրաց. 16.09.2021 թիվ 1508-Ա որոշում)

 

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎԱԾ, ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԱՅԴ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀԱՄԱԼՐՎԱԾ ՈՒ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՑ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՍՏԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ

 

Հավելված N 3
 ՀՀ կառավարության
2017 թվականի դեկտեմբերի 14-ի
N 1662-Ա որոշման

 

ՑԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ «ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐՎԱԾ, «ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎՈՂ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ՀԱՄԱՐԺԵՔ ԳՈՒՅՔԻ

 

Հավելված N 4/1
ՀՀ կառավարության
 2017 թվականի դեկտեմբերի 14-ի
N 1662-Ա որոշման

 

ՑԱՆԿ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՌԿԱ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ, «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ-ԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԳՈՒՅՔԻ

 

Հավելված N 4/2
 ՀՀ կառավարության
 2017 թվականի դեկտեմբերի 14-ի
N 1662-Ա որոշման

 

ՑԱՆԿ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՌԿԱ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ, «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ-ԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ

 

Հավելված N 4/3
ՀՀ կառավարության
2017 թվականի դեկտեմբերի 14-ի
N 1662-Ա որոշման

 

 

«ԵՐԵՎԱՆԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՈՒ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ, «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԱԿՏԻՎՆԵՐԻ

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2017 թվականի դեկտեմբերի 14-ի
 N 1662-Ա որոշման

 


ՑԱՆԿ
ԵՂՎԱՐԴ ՔԱՂԱՔՈՒՄ, ԱՌԻՆՋԻ, ԱՐԱՄՈՒՍԻ, ԲԱԼԱՀՈՎՏԻ, ԳԵՏԱՄԵՋԻ, ԶՈՎՈՒՆՈՒ, ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐԻ, ՄԱՅԱԿՈՎՍԿՈՒ, ՄՐԳԱՇԵՆԻ, ՆՈՐ ԱՐՏԱՄԵՏԻ (ՆԱԽԿԻՆ ԱՐՏԱՄԵՏԻ), ՆՈՐ ԳԵՂԻԻ, ՆՈՐ ԵՐԶՆԿԱՅԻ, ՊՌՈՇՅԱՆԻ, ՊՏՂՆԻԻ, ՋՐՎԵԺԻ, ԳԵՏԱՐԳԵԼԻ (ՆԱԽԿԻՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆԻ), ՎԵՐԻՆ ՊՏՂՆԻԻ, ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆԻ, ՔԱՍԱԽԻ, ՋՐԱՄԲԱՐԻ, ՍԱՂՄՈՍԱՎԱՆԻ, ԱՐԳԱՎԱՆԴԻ, ԲԱՐՁՐԱՇԵՆԻ, ՈՒՇԻԻ, ԳԵՂԱՆԻՍՏԻ, ԴԻՏԱԿԻ, ՆՈՐ ԽԱՐԲԵՐԴԻ (ՆԱԽԿԻՆ ԽԱՐԲԵՐԴԻ ԵՎ ԽԱՐԲԵՐԴԻ ԶՈՆԱԼ ԿԱՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ), ՋՐԱՇԵՆԻ, ՄԵՐՁԱՎԱՆԻ, ՓԱՐԱՔԱՐԻ (ՆԱԽԿԻՆ ՓԱՐԱՔԱՐ ԵՎ ԹԱԻՐՈՎ ԳՅՈՒՂԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ) ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱ¬ՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ, «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ-ԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԳՈՒՅՔԻ

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության
2017 թվականի դեկտեմբերի 14-ի
N 1662-Ա որոշման

 


ՑԱՆԿ
«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ԱՐԺԵՔՈՎ ՀՀ ԷԵԲՊՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆՎՈՂ, ՀՀ ԷԵԲՊՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՎԱԾ ԻՐԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՎՈՂ ՄԵՔԵՆԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության
2017 թվականի դեկտեմբերի 14-ի
N 1662-Ա որոշման

 


ՑԱՆԿ
«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ԱՐԺԵՔՈՎ ՀՀ ԷԵԲՊՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆՎՈՂ, ՀՀ ԷԵԲՊՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ

 

Հավելված N 8
ՀՀ կառավարության
2017 թվականի դեկտեմբերի 14-ի
N 1662-Ա որոշման

 


ՑԱՆԿ
«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ԱՐԺԵՔՈՎ ՀՀ ԷԵԲՊՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆՎՈՂ, ՀՀ ԷԵԲՊՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ

 

Հավելված N 8/1
ՀՀ կառավարության 2
017 թվականի դեկտեմբերի 14-ի
N 1662-Ա որոշման

 


ՑԱՆԿ
«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆՎՈՂ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՊՐԱՆՔԱՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ

 

Հավելված N 9
ՀՀ կառավարության
2017 թվականի դեկտեմբերի 14-ի
N 1662-Ա որոշման

 


ՑԱՆԿ
«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ՓԲԸ-ԻՑ ԸՆԴՈՒՆՎՈՂ ԵՎ «ՀՀ ԷԵԲՊՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԿՀ-ԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՌԿԱ, ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՉՆԵՐԱՌՎԱԾ, «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ ՉՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

Հավելված N 10
ՀՀ կառավարության
2017 թվականի դեկտեմբերի 14-ի
N 1662-Ա որոշման

 

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ «ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

Հավելված N 10/1

i

ՀՀ կառավարության

2017 թվականի դեկտեմբերի 14-ի

N 1662-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՁԵՌՔԲԵՐՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

._________________________________________________________________________.

|Հ/Հ|Գույ- |Հիմնական  |Ձեռք- |Քա-  |Հաշվե-   |Վերա-       |Նշումներ|Ջրօգտա|

|   |քային |միջոցների |բերման|նակը |կշռային  |գնահատված   |        |գործող|

|   |համարը|անվանումը |տարե- |(հատ)|արժեքը   |իրական      |        |ների  |

|   |      |          |թիվը  |     |31.12.   |արժեքը      |        |ընկե- |

|   |      |          |      |     |2016 թ.  |(դրամ)      |        |րու-  |

|   |      |          |      |     |դրությամբ|            |        |թյան  |

|   |      |          |      |     |(դրամ)   |            |        |անվա- |

|   |      |          |      |     |         |            |        |նումը |

|___|______|__________|______|_____|_________|____________|________|______|

|1. |1871  |HYUNDAI   |2008  |1    |0.00     |3,386,121.67|պ/հ     |«Արտա-|

|   |      |TUCSON    |      |     |         |            |045OU64 |շատ»  |

|   |      |ավտոմեքենա|      |     |         |            |(նոր պ/հ|ՋՕԸ   |

|   |      |ԱԶԲ       |      |     |         |            |390AX61)|      |

|___|______|__________|______|_____|_________|____________|________|______|

|2. |31377 |Ավտոհակա- |2008  |1    |5,116.59 |24,123.61   |տեղա-   |«Արտա-|

|   |      |առևանգման |      |     |         |            |դրված է |շատ»  |

|   |      |երթուղայ- |      |     |         |            |պ/հ     |ՋՕԸ   |

|   |      |նացման    |      |     |         |            |045OU64 |      |

|   |      |սարք      |      |     |         |            |        |      |

|   |      |045ՕՍ64   |      |     |         |            |        |      |

|___|______|__________|______|_____|_________|____________|________|______|

|3. |131708|Անվադող   |2015  |1    |8,449.99 |21,696.48   |տեղա-   |«Արտա-|

|   |      |215/85 R16|      |     |         |            |դրված է |շատ»  |

|   |      |ԱԶԲ2      |      |     |         |            |պ/հ     |ՋՕԸ   |

|   |      |          |      |     |         |            |045OU64 |      |

|___|______|__________|______|_____|_________|____________|________|______|

|4. |131709|Անվադող   |2015  |1    |8,449.99 |21,696.48   |տեղա-   |«Արտա-|

|   |      |215/85 R16|      |     |         |            |դրված է |շատ»  |

|   |      |ԱԶԲ2      |      |     |         |            |պ/հ     |ՋՕԸ   |

|   |      |          |      |     |         |            |045OU64 |      |

|___|______|__________|______|_____|_________|____________|________|______|

|5. |131710|Անվադող   |2015  |1    |8,449.99 |21,696.48   |տեղա-   |«Արտա-|

|   |      |215/85 R16|      |     |         |            |դրված է |շատ»  |

|   |      |ԱԶԲ2      |      |     |         |            |պ/հ     |ՋՕԸ   |

|   |      |          |      |     |         |            |045OU64 |      |

|___|______|__________|______|_____|_________|____________|________|______|

|6. |131711|Անվադող   |2015  |1    |8,449.99 |21,696.48   |տեղա-   |«Արտա-|

|   |      |215/85 R16|      |     |         |            |դրված է |շատ»  |

|   |      |ԱԶԲ2      |      |     |         |            |պ/հ     |ՋՕԸ   |

|   |      |          |      |     |         |            |045OU64 |      |

|___|______|__________|______|_____|_________|____________|________|______|

|7. |135118|Մարտկոց   |2015  |1    |21,898.02|23,264.54   |տեղա-   |«Արտա-|

|   |      |74Ա/ժ     |      |     |         |            |դրված է |շատ»  |

|   |      |          |      |     |         |            |պ/հ     |ՋՕԸ   |

|   |      |          |      |     |         |            |045OU64 |      |

|___|______|__________|______|_____|_________|____________|________|______|

|8. |1205  |Ավտոհակա- |2008  |1    |0.00     |75,579.27   |տեղա-   |«Երե- |

|   |      |առևանգման |      |     |         |            |դրված է |վան»  |

|   |      |երթուղայ- |      |     |         |            |պ/հ     |ՋՕԸ   |

|   |      |նացման    |      |     |         |            |257ՕՏ64 |      |

|   |      |սարք      |      |     |         |            |        |      |

|   |      |257OS64   |      |     |         |            |        |      |

|___|______|__________|______|_____|_________|____________|________|______|

|9. |1206  |HYUNDAI   |2008  |1    |0.00     |3,386,121.67|պ/հ     |«Երե- |

|   |      |TUCSON    |      |     |         |            |257ՕՏ64 |վան»  |

|   |      |ավտոմեքենա|      |     |         |            |(նոր պ/հ|ՋՕԸ   |

|   |      |ԱԶԲ       |      |     |         |            |389AX61)|      |

._________________________________________________________________________.

 

(10.1-ին հավելվածը լրաց. 16.09.2021 թիվ 1518-Ա որոշում)

 

Հավելված N 11
ՀՀ կառավարության
2017 թվականի դեկտեմբերի 14-ի
 N 1662-Ա որոշման

 


ՑԱՆԿ
«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀՀ ԷԵԲՊՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՆՁՆՎՈՂ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.12.2017
N 1662-Ա
Որոշում