ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-74-Ո-178
2021թ.
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՍԻՄԱ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քննարկելով Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Աբովյանի` աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումը, նույն դատարանի նախագահի գրությունը, հաշվի առնելով դատավորի վարույթում առանձնակի բարդության գործերի առկայությունը, ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Աբովյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից` 2021 թվականի սեպտեմբերի 17-ից նոյեմբերի 17-ը ներառյալ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2021թ. սեպտեմբերի 16
Երևան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 16 սեպտեմբերի 2021 թվական: