Սեղմել Esc փակելու համար:
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 սեպտեմբերի 2021 թվականի N 1545-Ա

 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 4-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձին օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իր կողմից զբաղեցված բնակելի տարածքը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված հանրակացարանի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի (հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքի) նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով անցնում է դրա առանձին տարածքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սահմանված կարգի համաձայն սեփականաշնորհվող բնակելի տարածքը, անհրաժեշտության դեպքում, որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց ու համապատասխան սեփականության իրավունքի գրանցման վկայականում հասարակական նշանակության տարածքը, որպես բնակելի նշանակության գրանցելուց հետո, ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքի սեփականաշնորհումը:

4. Հավելվածում նշված անձի կողմից սեփականաշնորհվող բնակելի տարածքի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով կազմված հատակագիծը (ցանկում նշված մակերեսի տարբերություն առաջանալու դեպքում` հիմք ընդունել նշված հասցեի սահմանված կարգով գրանցված համապատասխան վկայականի հատակագծի մակերեսը) ներկայացնելուց հետո, վերջինիս հետ, մեկ տարվա ընթացքում, կնքել նվիրատվության պայմանագիր` նախատեսելով, որ պայմանագրի և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` նվիրառու հանդիսացող բնակչի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                      Ն. Փաշինյան

 

2021 թ. սեպտեմբերի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2021 թվականի սեպտեմբերի 24-ի

N 1545-Ա որոշման

 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Ազգանունը,   |Անձնագրային |Սեփականա-  |Բնակա-|Զբաղեցրած |Սեփակա- |

|ը/կ|անունը       |տվյալները   |շնորհման   |րանի  |բնակելի   |նության |

|   |հայրանունը   |            |ենթակա     |մակե- |տարածքի   |իրավուն-|

|   |             |            |բնակարան-  |րեսը  |սկզբնական |քով կամ |

|   |             |            |ների       |(քառ. |արժեքը    |ընդհա-  |

|   |             |            |գտնվելու   |մ)    |01.06.2021|նուր    |

|   |             |            |վայրը,     |      |թ.-ի      |բաժնային|

|   |             |            |սենյակների |      |դրությամբ |սեփակա- |

|   |             |            |թիվը       |      |(դրամ)    |նության |

|   |             |            |           |      |          |իրավուն-|

|   |             |            |           |      |          |քով     |

|   |             |            |           |      |          |տրվող   |

|___|_____________|____________|___________|______|__________|________|

|1. |Թավադյան     |AR0390216,  |քաղ. Երևան |16.40 |128 774.44|սեփակա- |

|   |Կարինե       |տրված`      |Մոլդովական |      |          |նության |

|   |Գրիգորի      |24.07.2017թ.|29/1 շենք, |      |          |իրավուն-|

|   |             |005-ի կողմից|N 403      |      |          |քով     |

|   |             |            |սենյակ     |      |          |        |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.09.2021
N 1545-Ա
Որոշում