Սեղմել Esc փակելու համար:
ԵՏՄ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՀ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՏՄ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՀ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍՈՎ ԱԱՀ-Ի ԱՌԱՋԱՑՄԱՆ, ՀԱՐԿԱՅԻՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

22 սեպտեմբերի 2021 թվականի N 237

 

ԵՏՄ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՀ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍՈՎ ԱԱՀ-Ի ԱՌԱՋԱՑՄԱՆ, ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը ԵՏՄ անդամ պետությունից ՀՀ տարածք է ներմուծել ապրանքներ, որոնք ՀՀ ռեզիդենտ կազմակերպությանը տրամադրվել են անվճար և անհատույց: Ներմուծման փաստաթղթերի մեջ հաշիվ-ապրանքագիր առկա չէ, քանի որ տվյալ ապրանքը չի գնվել ՀՀ ռեզիդենտ կազմակերպության կողմից: Ներմուծման փաստաթղթերում առկա է ապրանքի տեղափոխման փաստաթուղթ, որի վրա առկա է նշում` ապրանքների անվճար տրամադրման վերաբերյալ:

Տվյալ դեպքում առաջանում են հետևյալ հարցադիմումները.

1) Արդյո՞ք տվյալ գործարքը հանդիսանում է ԱԱՀ-ով հարկման օբյեկտ և եթե այո, ապա ո՞րն է հանդիսանում տվյալ հարկման օբյեկտի հարկման բազան` հաշվի առնելով, որ ձեռքբերման արժեք չկա և ապրանքները տրամադրվել են անվճար:

2) Արդյո՞ք տվյալ գործարքի մասով ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը կրում է ներմուծմանը վերաբերող` ՀՀ Հարկային օրենսգրքի 77-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերի ներկայացման պարտավորություն:

i

3) Արդյո՞ք գործարքի մասով ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը կրում է ՀՀ Կառավարության 2018 թվականի հունիսի 28-ի թիվ 737-Ն որոշման 2-րդ հավելվածով սահմանված Հայաստանի Հանրապետության և Եվրասիական Տնտեսական Միության անդամ պետությունների միջև փոխադրվող ապրանքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման վիճակագրական ձևի ներկայացման պարտավորություն:

 

Պատասխան

«Եվրասիական տնտեսական միության մասին» 29.05.2014թ. պայմանագրի 72-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապրանքների փոխադարձ առևտրում անուղղակի հարկերի գանձումն իրականացվում է նշանակման երկրի սկզբունքով, որով նախատեսվում է ապրանքների արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափի կիրառում և (կամ) ակցիզների վճարումից ազատում, ինչպես նաև ներմուծման ժամանակ դրանց հարկումն անուղղակի հարկերով: Նույն պայմանագրի անբաժանելի մասը համարվող «Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի և դրանց վճարման նկատմամբ հսկողության մեխանիզմի մասին» N 18 հավելվածով սահմանված արձանագրության 13-րդ կետի համաձայն` որևէ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք ներմուծվող ապրանքների առումով անուղղակի հարկերի գանձումը, իրականացվում է այն անդամ պետության հարկ վճարողի կողմից, որի տարածք են ներմուծվել ապրանքները` ըստ ապրանքների սեփականատեր հանդիսացող հարկ վճարողի հաշվառման վայրի: Նույն բաժնի նպատակներով` ապրանքների սեփականատեր է ճանաչվում այն անձը, որն օժտված է ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքով, կամ որին ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը նախատեսվում է պայմանագրով:

Նույն արձանագրության 14-րդ կետի համաձայն` ձեռքբերված ապրանքների արժեք է գործարքի այն գինը, որը ենթակա է ապրանքների համար մատակարարին վճարման` պայմանագրի պայմանների համաձայն:

Միաժամանակ, «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017թ. պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 302-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` Միության ապրանքները Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս փոխադրման (տրանսպորտային փոխադրման) համար ենթակա են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման` բացառությամբ Միության այդպիսի ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման)` նույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքերում:

ՀՀ հարկային օրենսգրքի`

- 60-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ով հարկման օբյեկտ է համարվում ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծումը,

- 61-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծման դեպքում, եթե օրենսգրքի 62-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ, ապա ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ներմուծվող ապրանքի ձեռքբերման արժեքը, իսկ օրենսգրքի 5-րդ բաժնի համաձայն` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի ներմուծման դեպքում` ներմուծվող ապրանքի ձեռքբերման արժեքի և օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի հանրագումարը,

- 77-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ տարածք ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման դեպքում (այդ թվում` օրենսգրքի 59-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում) հարկ վճարողը պարտավոր է մինչև ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել նույն մասով սահմանված փաստաթղթերը (ներմուծման հարկային հայտարարագիր, ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարություն),

- 78-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ ներմուծվող` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները ՀՀ պետական բյուջե են վճարվում մինչև ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:

Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի շրջանակներում ապրանքների ներմուծման և արտահանման մասով տեղեկատվություն ներկայացվում է ՀՀ կառավարության 28.06.2018թ. N 737-Ն որոշման համապատասխան: Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակագրության վարման կանոնները չեն տարածվում նույն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետով սահմանված` ներմուծվող ապրանքների նկատմամբ:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ գրությամբ նկարագրված դեպքում.

1) փոխադարձ առևտրի շրջանակներում ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծումը համարվում է ԱԱՀ-ով հարկման օբյեկտ` անկախ ներմուծվող ապրանքներն անհատույց ձեռքբերված լինելու հանգամանքից: Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման մասով ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ներմուծվող ապրանքի ձեռքբերման արժեքը (գործարքի այն գինը, որը ենթակա է ապրանքների համար մատակարարին վճարման` պայմանագրի պայմանների համաձայն): Ընդ որում, եթե ապրանքները տրամադրվել են անհատույց, ապա այդ ապրանքների ներմուծման մասով ԱԱՀ-ով հարկման բազան համարվում է 0 դրամ,

2) ԵՏՄ անդամ պետությունից Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման մասով կազմակերպությունը կրում է ներմուծման հարկային հայտարարագիր ու ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարություն ներկայացնելու պարտավորություն` օրենսգրքի 77-րդ հոդվածին համապատասխան,

3) փոխադարձ առևտրի շրջանակներում ԵՏՄ անդամ պետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների մասով կազմակերպության կողմից ՀՀ կառավարության 28.06.2018թ. N 737-Ն որոշմամբ սահմանված վիճակագրական ձևը ենթակա է ներկայացման` նույն որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
22.09.2021
N 237
Իրազեկման թերթիկ