040.0620.041000
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«4» հոկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 հոկտեմբերի 2000 թվականի N 620
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «ա» կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 20-ի «2000 թվականին բացառապես անվճար բժշկական օգնություն և ծառայություններ իրականացնող հիվանդանոցային հաստատությունների ցանկն ու մահճակալների թիվը հաստատելու մասին» N 412 որոշման 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան, ինչպես նաև ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 12-ի «2000 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների մասին» N 299 որոշմամբ նախատեսված հատկացումների վերաբաշխում կատարելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման N 1 հավելվածի`
05 խմբի («Առողջապահություն») 02 ենթախմբի (»Հիվանդանոցային բուժօգնություն») «1. Բուժօգնություն բացառապես անվճար հիվանդանոցներում» տողով նախատեսված գումարը պակասեցնել 850000.0 հազ. դրամով` 100000.0 հազ. դրամով ավելացնելով 05 խմբի 02 ենթախմբի «2. Տարափոխիկ (ինֆեկցիոն) հիվանդությունների բուժում», 100000.0 հազ. դրամով` 05 խմբի 02 ենթախմբի «4. Հոգեկան և նարկոլոգիական հիվանդների բուժօգնություն», 250000.0 հազ. դրամով` 05 խմբի 02 ենթախմբի «5. Անհետաձգելի բուժօգնություն», 400000.0 հազ. դրամով` 05 խմբի 02 ենթախմբի «6. Բժշկական օգնություն բնակչության սոցիալապես անապահով խմբերին» տողերով նախատեսված գումարները.
05 խմբի 03 ենթախմբով («Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնություն») նախատեսված գումարը պակասեցնել 500000.0 հազ. դրամով, այդ թվում` 120000.0 հազ. դրամով` 05 խմբի 03 ենթախմբի «2. Մինչև 15 տարեկան երեխաների առողջության առաջնային պահպանում», 250000.0 հազ. դրամով` 05 խմբի 03 ենթախմբի «3. Մանկաբարձագինեկոլոգիական օգնություն» և 130000.0 հազ. դրամով` 05 խմբի 03 ենթախմբի «4. Դիսպանսերային բուժօգնություն» տողերով նախատեսված գումարները` 300000.0 հազ. դրամով ավելացնելով 05 խմբի 02 ենթախմբի (»Հիվանդանոցային բուժօգնություն») «3. Մանկաբարձագինեկոլոգիական օգնություն» և 200000.0 հազ. դրամով` 05 խմբի 02 ենթախմբի «7. Բուժօգնություն մինչև 8 տարեկան երեխաներին» տողերով նախատեսված գումարները.
05 խմբի 06 ենթախմբի («Առողջապահական այլ ծառայություններ և ծրագրեր») «1. Շտապօգնության ծառայության ավտոպարկի նորացում» տողով նախատեսված գումարը պակասեցնել 127500.0 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով 05 խմբի 05 ենթախմբի (»Բուժօգնության այլ ծառայություններ») «2. Կենտրոնացված միջոցներով դեղորայքի, շիճուկների, պատվաստանյութերի ձեռքբերում» տողով նախատեսված գումարը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 12-ի «2000 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների մասին» N 299 որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2000 թ.
հունիսի 12-ի N 299 որոշման
2000 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական
օգնության և ծառայությունների ծավալների բաշխումն ըստ բժշկական
օգնության ու ծառայությունների տեսակների և պետական պատվեր
տեղադրող մարմինների
.__________________________________________________________________________.
|Խ |Ե | | | Պետական պատվեր տեղադրող |
|ու|ն | | | մարմինները |
|մ |թ |Ֆինանսավորվող ծրագրերը| Գումարը |________________________________|
|բ |ա | |(հազ. դրամ) |ՀՀ առողջապա- |ՀՀ կառավարությանն|
|ը |խ | | |հության |առընթեր պետական |
| |ու| | |նախարարություն|առողջապահական |
| |մ | | | |գործակալություն |
| |բ | | | | |
| |ը | | | | |
|__|__|______________________|____________|______________|_________________|
|05| |ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ որից`|20,311,391.5|5,504,504.9 |14,806,886.6 |
|__|__|______________________|____________|______________|_________________|
| |02|Հիվանդանոցային | | | |
| | |բուժօգնություն |9405782.8 | |9405782.8 |
| | | | | | |
| | |այդ թվում` | | | |
| | | | | | |
| | |1. Բուժօգնություն | | | |
| | |բացառապես անվճար | | | |
| | |հիվանդանոցներում |383756.0 | |383756.0 |
| | |2. Տարափոխիկ | | | |
| | |(ինֆեկցիոն) | | | |
| | |հիվանդությունների | | | |
| | |բուժում |1026242.0 | |1026242.0 |
| | |3. Մանկաբարձագինեկոլո-| | | |
| | |գիական օգնություն |1362660.0 | |1362660.0 |
| | |4. Հոգեկան և | | | |
| | |նարկոլոգիական | | | |
| | |հիվանդների | | | |
| | |բուժօգնություն |1074889.0 | |1074889.0 |
| | |5. Անհետաձգելի | | | |
| | |բուժօգնություն |2156300.0 | |2156300.0 |
| | |6. Բժշկական օգնություն| | | |
| | |բնակչության սոցիալապես| | | |
| | |անապահով խմբերին |1415467.0 | |1415467.0 |
| | |7. Բուժօգնություն | | | |
| | |մինչև 8 տարեկան | | | |
| | |երեխաներին |1410350.0 | |1410350.0 |
| | |8. Այլ նեղ | | | |
| | |մասնագիտացված | | | |
| | |հիվանդանոցային | | | |
| | |բուժօգնություն |504261.0 | |504261.0 |
| | |9. Բժշկասոցիալական | | | |
| | |վերականգնման և | | | |
| | |աշխատունակության | | | |
| | |փորձաքննության | | | |
| | |ծառայությունների | | | |
| | |ձեռքբերում |31257.8 | |31257.8 |
| | |10. Հոգեբանական | | | |
| | |առողջության | | | |
| | |վերականգնման | | | |
| | |ծառայությունների | | | |
| | |ձեռքբերում |40600.0 | |40600.0 |
|__|__|______________________|____________|______________|_________________|
| |03|Ամբուլատոր - | | | |
| | |պոլիկլինիկական | | | |
| | |բուժօգնություն |4350000.0 | |4350000.0 |
| | | | | | |
| | |այդ թվում` | | | |
| | | | | | |
| | |1. 15 տարեկան և ավելի| | | |
| | |բարձր տարիքի | | | |
| | |բնակչության | | | |
| | |առողջության առաջնային | | | |
| | |պահպանում |2388928.0 | |2388928.0 |
| | |2. Մինչև 15 տարեկան | | | |
| | |երեխաների առողջության | | | |
| | |առաջնային պահպանում |1574172.0 | |1574172.0 |
| | |3. Մանկաբարձագինեկոլո-| | | |
| | |գիական օգնություն |184800.0 | |184800.0 |
| | |4. Դիսպանսերային | | | |
| | |բուժօգնություն |202100.0 | |202100.0 |
|__|__|______________________|____________|______________|_________________|
| |04|Հիգիենիկ - | | | |
| | |հակահամաճարակային | | | |
| | |ծառայություններ |952926.7 |952926.7 | |
| | | | | | |
| | |այդ թվում` | | | |
| | | | | | |
| | |1. Հիգիենիկ - | | | |
| | | հակահամաճարակային | | | |
| | | ծառայության | | | |
| | | պահպանում |952926.7 |952926.7 | |
|__|__|______________________|____________|______________|_________________|
| |05|Բուժօգնության այլ | | | |
| | |ծառայություններ |2336492.0 |1336092.0 |1000000.0 |
| | | | | | |
| | |այդ թվում` | | | |
| | | | | | |
| | |1. Շտապ բժշկական | | | |
| | |օգնություն |1000000.0 | |1000000.0 |
| | |2. Կենտրոնացված | | | |
| | |միջոցներով դեղորայքի, | | | |
| | |շիճուկների, | | | |
| | |պատվաստանյութերի | | | |
| | |ձեռքբերում |1067900.0 |1067900.0 | |
| | |3. Դժվարամատչելի | | | |
| | |ախտորոշիչ | | | |
| | |հետազոտություններ |60000.0 |60000.0. | |
| | |4. Բուժօգնության այլ | | | |
| | |ծառայություններ | | | |
| | |մատուցող հիմնարկների | | | |
| | |պահպանում |106612.0 |106612.0 | |
| | |5. Բուժօգնության այլ | | | |
| | |ծառայությունների գծով | | | |
| | |պետական պատվեր |101980.0 |101980.0 | |
|__|__|______________________|____________|______________|_________________|
| |06|Առողջապահական այլ | | | |
| | |ծառայություններ և | | | |
| | |ծրագրեր |2879139.3 |2879139.3 | |
| | | | | | |
| | |այդ թվում` | | | |
| | | | | | |
| | |1. Շտապօգնության | | | |
| | |ծառայության ավտոպարկի | | | |
| | |նորացում |22500.0 |22500.0 | |
| | |2. Հարակից | | | |
| | |ծառայություններ | | | |
| | |մատուցող հիմնարկների | | | |
| | |պահպանում |7798.0 |7798.0 | |
| | |3. Հարակից | | | |
| | |ծառայությունների գծով | | | |
| | |պետական պատվեր |212301.3 |212301.3 | |
| | |4. Համաշխարհային բանկի| | | |
| | |կողմից տրամադրված | | | |
| | |միջոցներով իրականացվող| | | |
| | |առողջապահության | | | |
| | |ֆինանսավորման և | | | |
| | |առողջության առաջնային | | | |
| | |պահպանման ծրագրին` ՀՀ | | | |
| | |կառավարության | | | |
| | |մասնակցություն |421190.0 |421190.0 | |
| | |5. Համաշխարհային բանկի| | | |
| | |կողմից տրամադրված | | | |
| | |միջոցներով իրականացվող| | | |
| | |առողջապահության | | | |
| | |ֆինանսավորման և | | | |
| | |առողջության առաջնային | | | |
| | |պահպանման ծրագիր |2215350.0 |2215350.0 | |
.__________________________________________________________________________.