ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
25 սեպտեմբերի 2021 թվականի N 1060-Ա
ՎԱՀՐԱՄ ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ, ԱՐԱՅԻԿ ԽԶՄԱԼՅԱՆԻՆ ԵՎ ԼՈՒՍԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին 2021 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայանալիք ֆրանսահայ հայտնի կինոգործիչ Անրի Վերնոյի 100-ամյա հոբելյանին նվիրված համերգին մասնակցելու և բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներ ունենալու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանին 2021 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայանալիք ֆրանսահայ հայտնի կինոգործիչ Անրի Վերնոյի 100-ամյա հոբելյանին նվիրված համերգին մասնակցելու և բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներ ունենալու նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Լուսինե Սարգսյանին 2021 թվականի սեպտեմբերի 28-30-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայանալիք ֆրանսահայ հայտնի կինոգործիչ Անրի Վերնոյի 100-ամյա հոբելյանին նվիրված համերգին մասնակցելու նպատակով:
4. Վահրամ Դումանյանի, Արայիկ Խզմալյանի և Լուսինե Սարգսյանի` Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը, ներառյալ` «COVID-19» թեստավորման վճարը, կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. սեպտեմբերի 25
Երևան