Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐՄԵՆԱԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՐՄԵՆԱԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՎՏՈՄԱՏ ՍԱՐՔ ...

 

 

040.0621.041000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«4» հոկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հոկտեմբերի 2000 թվականի N 621

 

«ԱՐՄԵՆԱԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՎՏՈՄԱՏ ՍԱՐՔԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «ԱրմենԱլ» փակ բաժնետիրական ընկերությանը արտադրական կարիքների համար Հայաստանի Հանրապետություն ներմուծել «Կրիպտոն 85» ռադիոակտիվ նյութ պարունակող հաստություն չափող «Զոնդ Մ 7400.11» մակնիշի 2 (երկու) ավտոմատ սարք:

2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և Հայպետատոմհսոկողությանը` սահմանված կարգով ապահովել նշված սարքերի ստացումը, փոխադրումը, տեղադրումը, գրանցումը և պահպանության անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.10.2000
N 621
Որոշում