ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 դեկտեմբերի 2020 թվականի N 1318-Ա
ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ, ԻՆԳԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՆՈՐԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանին, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի օգնական Ինգա Վարդանյանին և Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության աշխատող Նորիկ Հայրապետյանին 2020 թվականի դեկտեմբերի 7-9-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն):
2. Հակոբ Արշակյանի, Գոռ Մելիքյանի և Ինգա Վարդանյանի գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Նորիկ Հայրապետյանի գործուղման ծախսերը` Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
(որոշումը փոփ. 10.12.2020 թիվ 1349-Ա որոշում)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. դեկտեմբերի 4
Երևան