Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՄԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՐԴԱՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՄԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՐԴԱՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻՆ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 սեպտեմբերի 2021 թվականի N 1072-Ա

 

ՎԱՐԴԱՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻՆ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության փորձագետ Վարդան Չիլինգարյանին 2021 թվականի հոկտեմբերի 20-ից 22-ը գործուղել Չեխիայի Հանրապետություն (Օլոմոուց)` Ստեփանավանի օդանավակայանի վերանորոգման հարցը քննարկելու, ինչպես նաև նոր տիպի ինքնաթիռների արտադրությանը տեղում ծանոթանալու նպատակով:

2. Վարդան Չիլինգարյանի` Չեխիայի Հանրապետություն (Օլոմոուց) գործուղման հետ կապված ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Չեխիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

(որոշումը փոփ. 14.10.2021 թիվ 1156-Ա որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. սեպտեմբերի 27

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
27.09.2021
N 1072-Ա
Որոշում