ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
13 օգոստոսի 2021 թվականի N 857-Ա
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 814-Ն որոշումը`
1. Առանց գործուղման մասին անհատական իրավական ակտի` Հանրային խորհրդի քարտուղարության պետ Արտաշես Խալաթյանի` Վրաստանի Թբիլիսի քաղաքում գտնվելու դեպքի կապակցությամբ նշանակել ծառայողական քննություն:
2. Ծառայողական քննությամբ պարզաբանել հետևյալ հարցերը`
1) առանց գործուղման մասին անհատական իրավական ակտի` Վրաստանի Թբիլիսի քաղաքում գտնվելու պատճառները, պայմանները և դրա հետևանքները.
2) պատասխանատու անձանց շրջանակը, նրանց մեղավորության աստիճանը:
3. Ծառայողական քննություն անցկացնելու և վարելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` հետևյալ կազմով`
Արթուր Հովսեփյան - վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ.
Հայկ Կեսոյան - վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ.
Սուսաննա Սահադյան - վարչապետի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. օգոստոսի 13
Երևան