030.0683.041000
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՔԱՆՇԱՆՆԵՐՈՎ ԵՎ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 16-րդ կետով` որոշում եմ.
1. Առողջապահության բնագավառում ձեռք բերած ակնառու նվաճումների համար և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 70-ամյա հոբելյանի կապակցությամբ պարգևատրել.
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով`
Վիլեն Պարույրի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ - Երևանի Մ. Հերացու անվան պետական
բժշկական համալսարանի ռեկտոր, Հայաստանի
Հանրապետության գիտությունների ազգային
ակադեմիայի ակադեմիկոս
Մխիթար Հերացու մեդալով`
Ռազմիկ Արշալույսի ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ - Երևանի Մ. Հերացու անվան պետական
բժշկական համալսարանի մանկաբարձության,
գինեկոլոգիայի և կանանց
վերարտադրողական առողջության ամբիոնի
վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր,
պրոֆեսոր
Արտաշես Վարդանի ԱԶՆԱՈՒՐՅԱՆԻՆ - Երևանի Մ. Հերացու անվան պետական
բժշկական համալսարանի
հյուսվածքաբանության ամբիոնի վարիչ,
բժշկական գիտությունների դոկտոր,
պրոֆեսոր
Տիգրան Արմենակի ԱՍՄԱՆԳՈՒԼՅԱՆԻՆ - Երևանի Մ. Հերացու անվան պետական
բժշկական համալսարանի ընդհանուր
հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի վարիչ,
բժշկական գիտությունների դոկտոր,
պրոֆեսոր
Վիլեն Արմենի ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆԻՆ - Երևանի Մ. Հերացու անվան պետական
բժշկական համալսարանի մանկաբուժության
թիվ 1 ամբիոնի վարիչ, բժշկական
գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Վիկտոր Թադևոսի ԱՓՈՅԱՆԻՆ - Երևանի Մ. Հերացու անվան պետական
բժշկական համալսարանի վիրաբուժական
հիվանդությունների թիվ 2 ամբիոնի
պրոֆեսոր, բժշկական գիտությունների
դոկտոր, պրոֆեսոր
Կարեն Ռշտունու ԲԱԲԱՅԱՆԻՆ - Երևանի Մ. Հերացու անվան պետական
բժշկական համալսարանի
մաշկավեներաբանության ամբիոնի վարիչ,
բժշկական գիտությունների թեկնածու,
դոցենտ
Վալերի Սուրիկի ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ - Երևանի Մ. Հերացու անվան պետական
բժշկական համալսարանի ճառագայթային
ախտորոշման, ճառագայթային բուժման և
ուռուցքաբանության ամբիոնի վարիչ,
բժշկական գիտությունների դոկտոր,
պրոֆեսոր
Էմիլ Սամսոնի ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ - Երևանի Մ. Հերացու անվան պետական
բժշկական համալսարանի դեղաբանության
ամբիոնի պրոֆեսոր, Հայաստանի
Հանրապետության գիտությունների ազգային
ակադեմիայի փոխնախագահ
Թամարա Սարգսի ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ - Երևանի Մ. Հերացու անվան պետական
բժշկական համալսարանի դեղերի
տեխնոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր,
բժշկական գիտությունների դոկտոր,
պրոֆեսոր
Դրաստամատ Նահապետի ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԻՆ - Երևանի Մ. Հերացու անվան պետական
բժշկական համալսարանի նորմալ
ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, բժշկական
գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարիետա Ալբերտի ՄԵԼԻՔ-ՓԱՇԱՅԱՆԻՆ - Երևանի Մ. Հերացու անվան պետական
բժշկական համալսարանի պրոռեկտոր,
հոգեբուժության և բժշկական
հոգեբանության ամբիոնի վարիչ, բժշկական
գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Վլադիմիր Արմենակի ՇԵԿՈՅԱՆԻՆ - Երևանի Մ. Հերացու անվան պետական
բժշկական համալսարանի մանրէաբանության,
վիրուսաբանության և իմունաբանության
ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների
դոկտոր, պրոֆեսոր
Հովհաննես Վազգենի ՄԱՐՈՒԽԱՆՅԱՆԻՆ - Երևանի Մ. Հերացու անվան պետական
բժշկական համալսարանի վիրաբուժական
հիվանդությունների թիվ 1 ամբիոնի վարիչ,
բժշկական գիտությունների դոկտոր,
պրոֆեսոր
Ռաֆայել Պարույրի ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻՆ - Երևանի Մ. Հերացու անվան պետական
բժշկական համալսարանի ներքին
հիվանդությունների թիվ 2 ամբիոնի
պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության
գիտությունների ազգային ակադեմիայի
ակադեմիկոս
Ալբերտ Անդրանիկի ՎԱՆՅԱՆԻՆ - Երևանի Մ. Հերացու անվան պետական
բժշկական համալսարանի մանկական
վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր,
բժշկական գիտությունների դոկտոր,
պրոֆեսոր:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
4 հոկտեմբերի 2000 թ.
ՆՀ-683