ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 սեպտեմբերի 2021 թվականի N 1574-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին ամրացված 1 միավոր տրանսպորտային միջոցը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին` հետագայում այլ գերատեսչությանն ամրացնելու կամ օտարելու նպատակով, համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`
1) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ համատեղ` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված տրանսպորտային միջոցի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածում նշված տրանսպորտային միջոցի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումը` դրա հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. սեպտեմբերի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2021 թվականի սեպտեմբերի 24-ի
N 1574-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ
.__________________________________________________________________________
|Հ/Հ|Տրանս- |Տրանս- |Տրանս- |Նույնացման համարը|Թողարկ|Սկզբնական արժեքը
| |պորտային|պորտային |պորտային | |ման |
| |միջոցի |միջոցի |միջոցի | |տարե- |
| |անվա- |պետհամա- |գույնը | |թիվը |
| |նումը |րանիշը | | | |
| |(մակ- | | | | |
| |նիշը) | | | | |
|___|________|_________|_________|_________________|______|________________
|1. |Վազ- |126 BB 01|սպիտակ |X6D212140F9001773|2015 |6,838,680.00
| |212140 | | | | |
.__________________________________________________________________________
______________________________________________.
|Մաշվածությունը|Հաշվեկշռային|Վիճակը|Տեխնիկական|
| |արժեքը | |անձնագիր |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
|______________|____________|______|__________|
|4,648,096.37 |2,190,583.63|սարքին|KB194942 |
| | | | |
______________________________________________.