ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 սեպտեմբերի 2021 թվականի N 1082-Ա
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`
1. Անապահովության (սոցիալական) գնահատման համակարգում առկա խնդիրների բացահայտման, համակարգի հասցեականության և արդյունավետության բարձրացման, նոր համակարգի ներդրման նպատակով`
1) ստեղծել հանձնաժողով.
2) հաստատել հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:
2. Հանձնաժողովի նախագահին` եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների կատարման ընթացքի մասին:
3. Հանձնաժողովի անդամներին` ըստ անհրաժեշտության ապահովել համապատասխան ոլորտի մասնագետների ներգրավումը սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների կատարման գործընթացում:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. սեպտեմբերի 29
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2021 թ. սեպտեմբերի 29-ի
N 1082-Ա որոշման
ԿԱԶՄ
ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ (ՍՈՑԻԱԼԱԿԱՆ) ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ, ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՍՑԵԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ, ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի` սոցիալական աջակցության ոլորտը համակարգող տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
- ՀՀ առողջապահության նախարարի` առողջապահական կազմակերպություններում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների օպտիմալացման ծրագրերի ոլորտը համակարգող տեղակալ
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի` հանրակրթության ոլորտը համակարգող տեղակալ
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի` ձեռներեցության ոլորտը համակարգող տեղակալ
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև փոխհարաբերությունների ապահովման ոլորտը համակարգող տեղակալ
- ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահի` սոցիալական ոլորտը համակարգող տեղակալ
- ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
- ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ