ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 սեպտեմբերի 2021 թվականի N 1585-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը և 686-րդ հոդվածի 1-ին մասը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին ամրացված, 289600 դրամ սկզբնական և 2021 թվականի փետրվարի 10-ի դրությամբ 567000 դրամ գնահատված շուկայական արժեքով DAEWOO MATIZ 0.8 I (ԴԱԵՎՈՒ ՄԱՏԻԶ 0.8 I) մակնիշի, 403 LL 60 հաշվառման համարանիշի (թողարկման տարեթիվը` 2008 թվական, նույնացման համարը` XWB4A11AD8A163801) տրանսպորտային միջոցը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին` հետագայում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Նոյեմբերյանի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված 3 միավոր տրանսպորտային միջոցները (այսուհետ` գույք) անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Նոյեմբերյանի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`
1) սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել տրանսպորտային միջոցի գրանցման (հաշվառման) աշխատանքները.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Նոյեմբերյանի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման հավելվածի ցանկում նշված գույքի անհատույց օգտագործման իրավունքի պայմանագիր` դրանում սահմանելով, որ պայմանագրի գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Նոյեմբերյանի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. սեպտեմբերի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2021 թվականի սեպտեմբերի 30-ի
N 1585-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |Մակնիշը |Թողարկման|Նույնացման համարը|Սկզբնական|Հաշվեկշռային |
|ը/կ| |տարեթիվը | |արժեքը |կամ |
| | | | |(դրամ) |շուկայական |
| | | | | |արժեքը |
| | | | | |(դրամ) |
|_____________________________________________________________________|
|Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների |
| նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե |
|_____________________________________________________________________|
|1. |DAEWOO MATIZ|2008 թ. |XWB4A11AD8A163801|289600 |567000 |
| |0.8 I | | | |շուկայական |
| |(ԴԱԵՎՈՒ | | | |(10.02.2021 թ.|
| |ՄԱՏԻԶ 0.8 I)| | | |դրությամբ) |
|___|____________|_________|_________________|_________|______________|
|2. |KIA SORENTO |2008 թ. |KNAJC525295881041|9130000 |1486240 |
| |3.3 L | | | |հաշվեկշռային |
| |(ԿԻԱ ՍՈՐԵՆՏՈ| | | |(22.07.2021 թ.|
| |3.3 L) | | | |դրությամբ) |
|___|____________|_________|_________________|_________|______________|
|3. |KIA SORENTO |2008 թ. |KNAJC525895884106|9500000 |1128320 |
| |3.3 L | | | |հաշվեկշռային |
| |(ԿԻԱ ՍՈՐԵՆՏՈ| | | |(22.07.2021 թ.|
| |3.3 L) | | | |դրությամբ) |
._____________________________________________________________________.