ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 սեպտեմբերի 2021 թվականի N 1587-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ և 22-րդ հոդվածները, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշմամբ հաստատված կարգի NN 1 և 2 հավելվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ` կոմիտե) ամրացված, պետական սեփականություն հանդիսացող` Երևան քաղաքի Էրեբունի համայնքի Տիտոգրադյան 133/2 հասցեում գտնվող 1192.9 քառ. մետր մակերեսով քոլեջի մասնաշենքը (այսուհետ` գույք), ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.211543 հեկտար մակերեսով հողամասը հետ վերցնել «Էրեբունի» պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից (այսուհետ` կազմակերպություն) և օտարել մրցույթով:
2. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2021 թվականի օգոստոսի 11-ի դրությամբ.
ա. անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքը` 84 019 000 դրամ,
բ. անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված, հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը` 89 819 000 դրամ,
գ. հատկացված հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը` 34 220 464 դրամ.
2) գույքի ապամոնտաժման աշխատանքների հետ կապված ընդհանուր ծախսերի շուկայական արժեքը 2021 թվականի օգոստոսի 3-ի դրությամբ` 7 000 000 դրամ.
3) գույքի օգտահանության արժեքը 2021 թվականի հուլիսի 29-ի դրությամբ` 1 200 000 դրամ.
4) մրցույթով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը` անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքը` նվազեցված հատկացված հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքի չափով` 49 798 536 դրամ.
5) որ գնորդը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի կադաստրային արժեքը` 34 220 464 դրամ:
3. Կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել գույքի վերաբերյալ կազմակերպության հետ 2008 թվականի մայիսի 13-ին կնքված անհատույց օգտագործման թիվ 11/008 պայմանագրում սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագրի կնքումը` սահմանելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և դրանից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են կազմակերպության միջոցների հաշվին.
2) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ կոմիտեի պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների և մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
4) մրցույթի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) գույքի վաճառքի գումարի, ինչպես նաև հողամասի կադաստրային արժեքի և գույքի արժեքի որոշման համար մատուցված ծառայությունների դիմաց նախատեսված 245 148 դրամ գումարի (ներառյալ` ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը.
5) առաջին մրցույթի ժամանակ գույքը չվաճառվելու դեպքում գույքի վաճառքի նպատակով կազմակերպել ևս երեք մրցույթ` յուրաքանչյուր հերթական մրցույթի ժամանակ գույքի վաճառքի գինը նվազեցնելով վերջին մրցույթի վաճառքի գնի 15 տոկոսի չափով:
4. Սահմանել, որ`
1) մրցույթում հաղթողին որոշելու համար հիմք են ընդունվում օտարվող գույքի համար առաջարկվող գինը, գործարար ծրագրին համապատասխան իրականացվելիք ներդրումների չափը (գումարային արտահայտությամբ) և ժամկետները.
2) մրցույթում հաղթող է ճանաչվում գույքի գնի համար առավելագույն առաջարկ ներկայացրած մասնակիցը, իսկ դրանց համընկնման դեպքում` առավելագույն ներդրումային առաջարկ ներկայացրած մասնակիցը` համաձայն ներկայացվող գործարար ծրագրի.
3) մրցույթի հաղթողը պարտավորվում է ամբողջովին ապամոնտաժել գույքը.
4) գույքի հետագա շահագործումը պետք է որևէ կերպ չխաթարի կազմակերպության գործունեությունը:
5. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
6. Սահմանել, որ մրցույթի հաղթողը գույքի արժեքը վճարում է մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարում է գանձապետական համապատասխան հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. սեպտեմբերի
Երևան