030.0685.071000
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ (ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՐՐՈՐԴ ՎԱՐԿ) ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 7-րդ կետով` որոշում եմ.
1. Վավերացնել 1999 թվականի դեկտեմբերի 15-ին Երևանում ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև Նիդերլանդական դրամաշնորհի (Կառուցվածքային բարեփոխումների երրորդ վարկ) համաձայնագիրը:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
7 հոկտեմբերի 2000 թ.
ՆՀ-685