Սեղմել Esc փակելու համար:
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՆԵՐԿ ...

 

 

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 սեպտեմբերի 2021 թվականի N 1594-Լ

 

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Սահմանամերձ տարածաշրջանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2022 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. սեպտեմբերի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2021 թվականի սեպտեմբերի 30-ի

N 1594-Լ որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ

 

._________________________________________________________________________.

|Հ/Հ|Միջոցառման  |Միջոցառման համառոտ   |Պատասխանատու  |Ժամկետը|2022 թ.    |

|   |անվանումը   |նկարագիրը            |կատարողը      |       |ֆինանսավոր-|

|   |            |                     |              |       |ման        |

|   |            |                     |              |       |աղբյուրը և |

|   |            |                     |              |       |պահանջվող  |

|   |            |                     |              |       |գումարը    |

|   |            |                     |              |       |(հազ. դրամ)|

|___|____________|_____________________|______________|_______|___________|

|1. |Պետական     |Սահմանամերձ          |ՀՀ տարածքային |2022 թ.|2022 թ.    |

|   |աջակցություն|համայնքների          |կառավարման և  |       |ՀՀ պետական |

|   |սահմանամերձ |բնակիչների սոցիալական|ենթակառուց-   |       |բյուջե     |

|   |համայնքներին|պայմանների բարելավման|վածքների      |       |1,155,205.8|

|   |            |նպատակով` գազի,      |նախարարություն|       |           |

|   |            |էլեկտրաէներգիայի     |              |       |           |

|   |            |և  ոռոգման ջրի       |              |       |           |

|   |            |սակագնի մասնակի      |              |       |           |

|   |            |փոխհատուցման և       |              |       |           |

|   |            |անշարժ գույքի հարկի  |              |       |           |

|   |            |ամբողջական           |              |       |           |

|   |            |փոխհատուցման համար   |              |       |           |

|   |            |գումարների նախատեսում|              |       |           |

|___|____________|_____________________|______________|_______|___________|

|   |Ընդամենը`   |                     |              |       |1,155,205.8|

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.09.2021
N 1594-Լ
Որոշում