Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0670.051000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 հոկտեմբերի 2000 թվականի N 670

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

2000 թվականի հոկտեմբերի 6-7-ը տարածաշրջանում սեյսմիկ ռիսկի նվազեցման հարցերին նվիրված միջազգային սեմինար անցկացնելու նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությանն ու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` ապահովել միջազգային սեմինարի մասնակիցների Հայաստան մուտքի արտոնագրերի տրամադրումը:

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել միջազգային սեմինարի մասնակիցների անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` միջազգային սեմինարի կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսերը` 1287000 (մեկ միլիոն երկու հարյուր ութսունյոթ հազար) դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության ներկայացրած հաշվետվությունների:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
05.10.2000
N 670
Որոշում