Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՑ ԹՈՂՆՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲԱՑ ԹՈՂՆՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՀՀ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

28 սեպտեմբերի 2021 թվականի N 242

 

«ԲԱՑ ԹՈՂՆՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՀՀ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎԱԾ ԱԱՀ-Ի ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ (ՊԱԿԱՍԵՑՄԱՆ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Ընդհանուր հարկման համակարգում գործող առևտրային կազմակերպությունը ԵՏՄ անդամ չհամարվող պետությունից «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածք է ներմուծում ապրանք (սույն հարցի շրջանակում ներմուծվող ապրանքի մասով սահմանին ԱԱՀ վճարելու պարտավորություն կազմակերպությունը կրում է, ինչպես նաև ԱԱՀ-ի վճարումը հետաձգելու պայմանը բացակայում է), ընդ որում ապրանքային հայտարարագիրը կազմվում է մարտի 31-ին, իսկ ներմուծման գործընթացը ավարտին է հասցվում և հաշվարկված ԱԱՀ-ն վճարվում է ապրիլի 1-ին:

Արդյո՞ք կազմակերպությունը մարտ ամսվա ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանում է հաշվանցում ապրիլին վճարված ԱԱՀ-ի գումարը, թե պակասեցում է կատարում և համապատասխան հաշվանցի իրավունք ձեռք է բերում ապրիլ ամսին:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարներ են համարվում «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածք ներմուծված ապրանքների համար օրենսգրքով սահմանված կարգով և չափով հաշվարկված և վճարված ԱԱՀ-ի գումարները, որոնք հաշվանցվում (պակասեցվում) են նույն կետով սահմանված կարգավորումներին համապատասխան: Մասնավորապես, օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածք ներմուծված ապրանքների համար օրենսգրքով սահմանված կարգով և չափով հաշվարկված և վճարված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում (պակասեցվում) են` ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրի գրանցման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով, բացառությամբ նույն կետի «գ» ենթակետով սահմանված դեպքերի:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ գրությամբ նկարագրված դեպքում «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածք ներմուծված ապրանքների համար վճարված ԱԱՀ-ի գումարները ենթակա են հաշվանցման (պակասեցման) մաքսային հայտարարագրի գրանցման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
28.09.2021
N 242
Իրազեկման թերթիկ