ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
 
ԲԴԽ-81-Ո-211
2021թ.
 
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՆԹԱԲԱԺՆԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՌԱԶՄԻԿ ՄԱՐԻԿՅԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
    i 
Քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման առանձին դատավորի պաշտոնի թափուր տեղի առկայությունն ու այն համալրելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 2021 թվականի փետրվարի 3-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-265-Ն սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետով` Բարձրագույն դատական խորհուրդը
 
ՈՐՈՇՈՒՄ Է
 
1. Դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնի թեկնածու Ռազմիկ Մարիկյանին առաջարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման առանձին դատավորի պաշտոնի թափուր տեղում իր թեկնածությունը` Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
    ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                           Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
 
2021թ. հոկտեմբերի 4
Երևան
 
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 4 հոկտեմբերի 2021 թվական: