Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հոկտեմբերի 2021 թվականի N 1640-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից տրամադրված գույքը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` քսանօրյա ժամկետում, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրաբերության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` դրանց հետ կապված, ինչպես նաև գույքի պետական հաշվառման ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. հոկտեմբերի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2021 թվականի հոկտեմբերի 7-ի

N 1640-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Գույքի նկարագրությունը            |Քանակը|Միավորի   |Ընդհանուր   |

|ը/կ|                                  |      |գինը      |գինը        |

|___|__________________________________|______|__________|____________|

|1. |Գովազդային վահանակ (չափսը 3մ:6մ)  |2     |690,000.00|1,380,000.00|

|   |                                  |      |դրամ      |դրամ        |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.10.2021
N 1640-Ա
Որոշում