ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 հոկտեմբերի 2021 թվականի N 1653-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին ամրացված «TOYOTA» մակնիշի, LAND CRUISER 2.7 տիպի թեթև մարդատար ավտոմեքենան (նույնականացման համարը` JTEBX3FJ60K064081, արտադրության տարեթիվը` 2011 թվական, սկզբնական արժեքը` 16.720.000 դրամ, հաշվեկշռային արժեքը` 0 դրամ) (այսուհետ` գույք) հետ վերցնել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:
2. Առաջարկել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրենին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Սահմանել, որ գույքի հանձնման-ընդունման և հաշվառման ծախսերը ենթակա են իրականացման` Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. հոկտեմբերի
Երևան