ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 հոկտեմբերի 2021 թվականի N 1657-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության և Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) միջազգային զարգացման հիմնադրամի միջև 2015 թվականի սեպտեմբերի 3-ին ստորագրված, N 1673P փոխառության համաձայնագրով իրականացված` «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակներում ձեռքբերված` պետական սեփականություն հանդիսացող գույքի կազմից 338,887,497 դրամ արժողությամբ գույքը, ոռոգման, խմելու ջրի ֆիլտրման բացառապես նպատակային նշանակությամբ օգտագործելու պայմանով, նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Տավուշի, Շիրակի և Գեղարքունիք մարզերի համայնքներին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության Տավուշի, Շիրակի և Գեղարքունիքի մարզպետներին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել համապատասխան համայնքների հետ սույն որոշման հավելվածում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը` դրանցում սահմանելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման, գույքային իրավունքների պետական գրանցման և հանձնման-ընդունման գործընթացներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության Տավուշի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի համայնքների միջոցների հաշվին և պայմանով, որ գույքն օգտագործվելու է համայնքների ոռոգումն ապահովելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. հոկտեմբերի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2021 թվականի սեպտեմբերի 7-ի
N 1657-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
._________________________________________________________________________.
|ՀՀ մարզի, համայնքի և օբյեկտի |Օբյեկտի հզորությունը |Օբյեկտի արժեքը|
|անվանումը |գծմ, լ/վրկ |(դրամ) |
|________________________________|_________________________|______________|
|Պայմանագիր | | |
|N IRFSP/CW/NSB-2019/016 | | |
|________________________________|_________________________|______________|
|ՀՀ Տավուշի մարզի Գանձաքար |11.06 լ/վրկ |57,928,279 |
|համայնքում գործող |ջրթողունակությամբ | |
|ջրամատակարարման համակարգում ջրի |ֆիլտրման կայան | |
|ֆիլտրման կայանի կառուցում | | |
|________________________________|_________________________|______________|
|ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինար |Պ/էթիլենային խողովակ 3360|73,959,374 |
|գյուղի ոռոգման համակարգի |գծմ, պողպատե խողովակաշար | |
|վերակառուցում |86 գծմ | |
|________________________________|_________________________|______________|
|ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ |Խողովակաշար 185 գծմ, |111,754,293 |
|գյուղի ոռոգման համակարգի |վաքեր LR4, LR6 2823 գծմ | |
|վերակառուցում | | |
|________________________________|_________________________|______________|
|ՀՀ Շիրակի մարզի Հոռոմ գյուղի |Խողովակաշար 342 գծմ, |95,245,551 |
|ոռոգման համակարգի վերակառուցում |վաքեր LR4,LRP4 2751 գծմ | |
._________________________________________________________________________.