Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 1298-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հոկտեմբերի 2021 թվականի N 1660-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 1298-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 6-ի «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի վերակազմակերպելու, կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի N 1304-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1298-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 33-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`

«33. Սույն կանոնադրության 32-րդ կետում նշված պետական մարմինների ղեկավարները խորհրդի կազմում ընդգրկված են համարվում ի պաշտոնե: Խորհրդի կազմում ընդգրկված` Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի թեկնածություններն առաջադրում են, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարները:»:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. հոկտեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.10.2021
N 1660-Ա
Որոշում