Սեղմել Esc փակելու համար:
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

https://petekamutner.am/shared/Information/Irazekum%20246.pdf

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

1 հոկտեմբերի 2021 թվականի N 246

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Արդյո՞ք ճագարի կերի կամ խմբավորման մեջ չներառված այլ կենդանիների կերերի արտադրությունը համարվում է դրոշմավորման ենթակա գործունեություն: Կերի կիլոգրամով վաճառքի դեպքում արդյո՞ք այն կհամարվի բաժնեծրարված և ենթակա կլինի դրոշմավորման:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

- 390-րդ հոդվածի 1-րդ մասով սահմանված են դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը,

- 390-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված` շշալցված կամ ցանկացած այլ կերպ տարայավորված (փաթեթավորված)` նույն հոդվածի 1-ին մասով սահմանված ապրանքների վրա Հայաստանի Հանրապետության տարածքում օտարման ցանկացած փուլում դրոշմապիտակի առկայությունը պարտադիր է, եթե այդ ապրանքներն օտարվում են նույն տարայավորմամբ (փաթեթավորմամբ) ու ապրանքային տեսքով` առանց քաշը (ծավալը) փոփոխելու,

- 391-րդ հոդվածի 1-րդ մասի համաձայն` ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորություն են կրում ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից` «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով և ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող և (կամ) Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ նույն հոդվածով սահմանված դեպքերի:

Գրությամբ նշված` ԱՏԳ ԱԱ 2309 ծածկագրին դասվող ապրանքատեսակները ներառված է օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ապրանքների ցանկում, հետևաբար` դրանք ենթակա են դրոշմապիտակներով դրոշմավորման:

Միաժամանակ, հայտնում ենք, որ ՀՀ ֆինանսների նախարարի 14.05.2015թ. N 220-Ն հրամանով սահմանվել է վերադաս մաքսային մարմնի կողմից ըստ ԱՏԳ ԱԱ-ի ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումների ընդունման կարգը: Գրությամբ ներկայացված ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը որոշելու համար անհրաժեշտ է դիմել վերադաս մաքսային մարմին վերոնշյալ կարգին համապատասխան, որի արդյունքում կպարզվի ապրանքի դրոշմապիտակով դրոշմավորման ենթակա լինելու հանգամանքը:

Հայտնում ենք նաև, որ դրոշմավորման ենթակա են Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված` շշալցված կամ ցանկացած այլ կերպ տարայավորված (փաթեթավորված) այն ապրանքները, որոնք օտարվում են նույն տարայավորմամբ (փաթեթավորմամբ) ու ապրանքային տեսքով` առանց քաշը (ծավալը) փոփոխելու:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
01.10.2021
N 246
Իրազեկման թերթիկ