Սեղմել Esc փակելու համար:
ՀԵՐԹԱԿԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳՈՒՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԵՐԹԱԿԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

https://petekamutner.am/shared/Information/Irazekum%20247.pdf

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

1 հոկտեմբերի 2021 թվականի N 247

 

ՀԵՐԹԱԿԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

«Ա» կազմակերպությունը 24.03.2021 թ.-ին կատարել է հերթական տարեկան պետական տուրքի վճարում 25.03.2021-25.03.2022 թթ. ժամանակահատվածի համար: Սակայն Կենտրոնական բանկի խորհրդի համապատասխան որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել ընկերությանը տրամադրված լիցենզիան:

Արդյո՞ք վերադարձման ենթակա է չօգտագործված 346 օրերի համար առաջացած պետական տուրքի գումարը:

 

Պատասխան

«Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի երկրորդ պարբերության «է.» կետի համաձայն` գրավատունը լիցենզիա ստանալուց հետո յուրաքանչյուր հաջորդ տարվա համար վճարում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարեկան տուրքի գումարը` մինչև այդ ժամկետի սկիզբը:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի`

1) 4-րդ հոդվածի 5-րդ պարբերության համաձայն` պետական տուրք վճարողներն իրավունք ունեն նույն օրենքով սահմանված դեպքերում պահանջել և ստանալ վերադարձման ենթակա պետական տուրքի գումարը,

2) 6.1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` անկախ օրենքի 6-րդ հոդվածում նշված դրույթներից` ֆիզիկական անձանց և կազմակերպությունների հերթական տարեկան պետական տուրքի վճարման պարտավորությունը դադարում է մինչև հերթական տարեկան պետական տուրքի վճարման համար օրենքով սահմանված ժամկետի վերջին օրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում տրված փաստաթղթերի (իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, լիցենզիաների, որակավորման վկայականների) գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) կամ ծանուցված գործունեության դադարեցման դեպքերում,

3) 19-րդ հոդվածի 5-րդ բաժնի 5.2-րդ կետի համաձայն` գրավատների (յուրաքանչյուր առանձին հասցեում) կազմակերպման համար սահմանված է տարեկան պետական տուրք` 2021 թվականի հունվարի 1-ից` բազային տուրքի 2000-ապատիկի չափով,

4) 32-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն` պետական տուրքը գանձվում է մինչև համապատասխան ծառայության մատուցումը կամ գործողության իրականացումը, եթե նույն օրենքով այլ կարգ սահմանված չէ կամ վճարողին պետական տուրքի գծով արտոնություն տրված չէ: Լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու, գործունեության իրականացման թույլտվության կամ թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակի տրման, գործունեության իրականացման թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, գործունեության իրականացման թույլտվության վերաձևակերպման համար պետական տուրք սահմանված լինելու դեպքում համապատասխան ծառայության մատուցում կամ գործողության իրականացում է համարվում լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան, վերաձևակերպված լիցենզիան, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, գործունեության իրականացման թույլտվության իրավունքը հավաստող փաստաթուղթը, գործունեության իրականացման թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված գործունեության իրականացման թույլտվության իրավունքը հավաստող փաստաթուղթը, վերաձևակերպված գործունեության իրականացման թույլտվության իրավունքը հավաստող փաստաթուղթը, ինչպես նաև դրանց վերաբերյալ համապատասխան որոշումները հայտատուին պատշաճ ձևով ուղարկելը կամ հանձնելը: Նույն հոդվածի հինգերորդ պարբերության համաձայն` պետական տուրքի հաշվարկման և գանձման նպատակով գործողությունների կատարման և ծառայությունների մատուցման պահ է ճանաչվում դրանց ավարտման պահը,

5) 34-րդ հոդվածի երրորդ պարբերության համաձայն` նույն օրենքով սահմանված տարեկան հերթական պետական տուրքի վճարումը յուրաքանչյուր առաջիկա տարվա համար կատարվում է մինչև առաջիկա տարին սկսելը` լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում փաստաթղթերի (իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, լիցենզիաների, որակավորման վկայականների) վրա նշված փաստաթղթերի (իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, լիցենզիաների, որակավորման վկայականների) տրման կամ օրենքով սահմանված դեպքերում գործունեության որոշ տեսակներ իրականացնելու վերաբերյալ ծանուցում ներկայացրած անձանց հաշվառման ամսաթվից ոչ ուշ,

6) 38-րդ հոդվածով սահմանված են պետական տուրքը լրիվ կամ մասնակի վերադարձնելու դեպքերը: Ընդ որում, խնդրո առարկա դեպքի համար պետական տուրքի գումարները վերադարձնելու կարգավորումներ նախատեսված չեն:

Հաշվի առնելով վերոգրյալը և ՀՀ ֆինանսների նախարարության դիրքորոշումը` հայտնում ենք, որ գրությամբ նշված դեպքում վճարված տարեկան հերթական պետական տուրքի գումարը վերադարձման ենթակա չէ:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
01.10.2021
N 247
Իրազեկման թերթիկ