Սեղմել Esc փակելու համար:
«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ Պ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆ ...

 

https://petekamutner.am/shared/Information/Irazekum%20253.pdf

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

7 հոկտեմբերի 2021 թվականի N 253

 

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐ ՎՃԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հավաստագիր ունեցող անհատ ձեռնարկատերը արդյո՞ք պետք է վճարի «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված սոցիալական վճարները:

 

Պատասխան

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի`

- 2-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետի համաձայն` ձեռնարկատիրական եկամուտը` անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի կողմից իրականացվող ձեռնարկատիրական և նոտարական գործունեությունից ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն ստացման ենթակա շահութահարկի հարկման բազան (մինչև 2018 թվականը` «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն ստացման ենթակա տարեկան հարկվող եկամուտն) է,

- 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում սոցիալական վճարներ են կատարում 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը,

- 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ է ձեռնարկատիրական եկամուտը,

- 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն` նոտարները և անհատ ձեռնարկատերերն ստացման ենթակա եկամուտներից ինքնուրույն հաշվարկում և փոխանցում են սոցիալական վճարները տարեկան կտրվածքով` ՀՀ հարկային օրենսգրքով շահութահարկի վճարման համար սահմանված ժամկետներում` նույն ժամկետում էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելով տարեկան անձնավորված հաշվարկ:

ՀՀ հարկային օրենսգրքի`

- 105-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ռեզիդենտ շահութահարկ վճարողների համար շահութահարկով հարկման բազա է համարվում հարկվող շահույթը, որը որոշվում է որպես օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված համախառն եկամտի և օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված նվազեցումների դրական տարբերություն:

- 445-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած են ճանաչվում` «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքը, բացառությամբ այդ օրենքի 8-րդ և 11-րդ հոդվածների նախավերջին պարբերություններով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հավաստագրված ռեզիդենտներին վերաբերող դրույթների, որոնք գործում են հավաստագրի տրամադրման օրվանից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:

Հաշվի առնելով վերոնշյալը, հայտնում ենք, որ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հավաստագրված անհատ ձեռնարկատերերի համար` շահութահարկի հարկման բազայի բացակայության դեպքում սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ չի առաջանում:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
07.10.2021
N 253
Իրազեկման թերթիկ