ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
8 հոկտեմբերի 2021 թվականի N 1127-Ա
ՎԻԳԵՆ ՉԻՏԵՉՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով`
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պետական գործիչ Վիգեն Չիտեչյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. հոկտեմբերի 8
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2021 թվականի հոկտեմբերի 8-ի
N 1127-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՎԻԳԵՆ ՉԻՏԵՉՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Միրզոյան - ՀՀ արտաքին գործերի նախարար (հանձնաժողովի
նախագահ)
Վ. Հովհաննիսյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ա. Նազարյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Խզմալյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և
սպորտի նախարարի տեղակալ
Կ. Ցուցուլյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Գ. Մելքոմ Մելքոմյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Մուշեղ Եպիսկոպոս Բաբայան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ
(համաձայնությամբ)
Վ. Խաչատրյան - «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի
տնօրեն (համաձայնությամբ)
Լ. Մինասյան - ՀՀ պետական արարողակարգի ծառայության պետ
Ս. Բեջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության
լրատվության և հանրային դիվանագիտության
վարչության պետ
Ա. Չիտեչյան - Վ. Չիտեչյանի հարազատ (համաձայնությամբ)