Սեղմել Esc փակելու համար:
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-82-Ո-220

2021թ.

 

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺԻՆՆԵՐՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 123-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ը հաշվարկում է հաջորդ երկու տարվա ընթացքում տվյալ մասնագիտացման վերաքննիչ դատարաններում դատավորների թափուր պաշտոնների համալրման համար անհրաժեշտ դատավորների քանակը: Եթե դատավորների առաջխաղացման ցուցակում առկա դատավորների թեկնածուների քանակը համապատասխանաբար քրեական, քաղաքացիական և վարչական մասնագիտացման բաժիններում չի գերազանցում հաջորդ երկու տարում վերաքննիչ դատարանների թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը, ապա Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինը հաշվարկված թվով համալրելու անհրաժեշտության մասին:

Օրենքի 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` եթե մինչև սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը դատավորների առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինը սպառվել է, ապա Բարձրագույն դատական խորհուրդը կարող է որոշում ընդունել դատավորների առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինն արտահերթ համալրելու անհրաժեշտության մասին:

Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնում առկա է 0 թեկնածու, քրեական մասնագիտացման բաժնում` 2 թեկնածու, իսկ վարչական մասնագիտացման բաժնում` 1 թեկնածու:

Հաջորդ երկու տարվա ընթացքում պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով դադարելու են Վերաքննիչ քաղաքացիական դատարանի` 0, Վերաքննիչ քրեական դատարանի` 2, իսկ Վերաքննիչ վարչական դատարանի` 2 դատավորի լիազորություններ:

Ներկայումս Վերաքննիչ քաղաքացիական դատարանում առկա է թվով 1 թափուր հաստիք:

Վերոգրյալի կապակցությամբ հարկ է նշել, որ Օրենքի 123-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ համալրման ենթակա թեկնածուների քանակը որոշվում է վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժինը հաշվարկված թվով համալրելու անհրաժեշտությամբ, որը տվյալ դեպքում 1 է:

Հաջորդ երկու տարվա ընթացքում պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով դադարելու են Վերաքննիչ քրեական դատարանի 2 (երկու) և Վերաքննիչ վարչական դատարանի 2 (երկու) դատավորի լիազորություն, իսկ ներկայումս վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնում առկա է 1 (մեկ) թեկնածու, իսկ քրեական մասնագիտացման բաժնում 2 (երկու) թեկնածու:

Հիմք ընդունելով վերոգրյալը և ստորև ներկայացվող հաշվարկը` Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ անհրաժեշտ է վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժինն արտահերթ համալրել 1 (մեկ) թեկնածուով, իսկ վարչական մասնագիտացման բաժինն արտահերթ համալրել 1 (մեկ) թեկնածուով` հիմքում դնելով հետևյալ հաշվարկը.

- քաղաքացիական մասնագիտացման բաժին` 1 թեկնածու - ներկայումս առկա թափուր պաշտոնների քանակը` 1 + 2021թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը` 0 + 2022թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը` 0 + 2023թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը` 0, ներկա պահին առաջխաղացման ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնում առկա թեկնածուների քանակը` 0,

- վարչական մասնագիտացման բաժին` 1 թեկնածու - ներկայումս առկա թափուր պաշտոնների քանակը` 0 + 2021թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը` 0 + 2022թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը` 2 + 2023թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը` 0, ներկա պահին առաջխաղացման ցուցակի վարչական մասնագիտացման բաժնում առկա թեկնածուների քանակը` 1:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասը և 123-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Արձանագրել, որ առկա է վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժինը 1 (մեկ) թեկնածուով, իսկ վարչական մասնագիտացման բաժինը 1 (մեկ) թեկնածուով արտահերթ համալրելու անհրաժեշտություն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

    ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                           Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

 

2021թ. հոկտեմբերի 7

ք. Երևան

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 7 հոկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
07.10.2021
N ԲԴԽ-82-Ո-220
Որոշում