Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴԱՑՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ «ՎԱՆԱՁՈՐԻ Բ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

8 հոկտեմբերի 2021 թվականի N 3790-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ «ՎԱՆԱՁՈՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի առաջին կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» թիվ 298-Ն 22-րդ կետը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշման հավելվածով հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Կազմակերպություն) առանձնացված բաժանմունքում ծավալել կորոնավիրուսային հիվանդության COVID-19-ի բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային ծառայություն` մինչև 45 մահճակալով (40` սոմատիկ, 5` վերակենդանացում):

2. «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Վահագն Մկրտչյանին`

1) Կազմակերպության առանձին բաժանմունքում կազմակերպել կորոնավիրուսային հիվանդության COVID-19-ի հաստատված ախտորոշմամբ պացիենտների բժշկական օգնությունը և սպասարկումը 2021 թվականի հոկտեմբերի 8-ից,

2) սահմանված կարգով կազմակերպել կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված սանիտարահամաճարակային անվտանգության միջոցառումները:

3. Առողջապահության նախարարության «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտավազդ Վանյանին`

աջակցել Կազմակերպության տնօրինությանը և համաճարակաբանական ծառայությանը կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված սանիտարահամաճարակային անվտանգության միջոցառումների և ներհիվանդանոցային վարակի տարածման կանխարգելման աշխատանքների կազմակերպման գործընթացում:

4. Առողջապահության նախարարի խորհրդական Յակով Ասատրյանին`

սահմանված կարգով իրականացնել Կազմակերպության կողմից կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) ծառայությունների փոխհատուցումը ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման N 2 հավելվածի 30-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության համաձայն` փոխհատուցման համար` հիմք ընդունելով Կազմակերպության կողմից հաշվետու ժամանակահատվածում փաստացի իրականացրած և սահմանված կարգով ներկայացրած բժշկական օգնության և սպասարկման և այլ ծառայությունների ծավալները փաստող փաստաթղթերը:

5. Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանին`

սահմանված կարգով կազմակերպել Առողջապահության նախարարության և Կազմակերպության միջև կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) ծառայությունների մասով բժշկական օգնության և սպասարկման և այլ ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման գործընթացը:

6. Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանին`

հրամանը տեղադրել Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:

7. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանին:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

pin
Առողջապահության նախարարություն
08.10.2021
N 3790-Լ
Հրաման