Սեղմել Esc փակելու համար:
ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ, ԱՇՈՏ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ, ԱՇՈՏ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ԵՎ ՇՈՒՇԱՆԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հոկտեմբերի 2021 թվականի N 1173-Ա

 

ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ, ԱՇՈՏ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ԵՎ ՇՈՒՇԱՆԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանին 2021 թվականի հոկտեմբերի 20-ից 22-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` Միջազգային մաքսային ֆորում-2021-ին, ինչպես նաև միաժամանակ անցկացվող` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 73-րդ նիստին մասնակցելու նպատակով:

2. Ռուստամ Բադասյանի, Աշոտ Մուրադյանի և Շուշանիկ Ներսիսյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը, ինչպես նաև «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները և հուշանվերի ձեռքբերման ծախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. հոկտեմբերի 18

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
18.10.2021
N 1173-Ա
Որոշում