ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 հոկտեմբերի 2021 թվականի N 1175-Ա
ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆԻՆ ԵՎ ՎԼԱԴԻՄԻՐ ԱՐԵՍՏԱԿՅԱՆԻՆ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության արտաքին կապերի վարչության խորհրդական` առանձին գործառույթներ համակարգող Վլադիմիր Արեստակյանին 2021 թվականի հոկտեմբերի 20-22-ը գործուղել Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս)` Միջազգային տրանսպորտային նորարարական համաժողովի շրջանակներում կայանալիք «Տրանսպորտ և լոգիստիկա 2050» խորագրով նախարարական նիստին մասնակցելու նպատակով:
2. Գնել Սանոսյանի և Վլադիմիր Արեստակյանի` Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս) գործուղման հետ կապված ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լիտվայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. հոկտեմբերի 18
Երևան