Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հոկտեմբերի 2021 թվականի N 1180-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների և կրթական համակարգի աշխատակիցների 4-րդ համագումարին մասնակցելու նպատակով 2021 թվականի հոկտեմբերի 27-30-ը Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 26.10.2021 թիվ 1201-Ա որոշում)

2. Պատվիրակության ղեկավար Ժաննա Անդրեասյանի գործուղման հետ կապված ծախսերը (օրապահիկ, գիշերավարձ, ճանապարհածախս) և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Պատվիրակության անդամների` Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) գործուղման հետ կապված ծախսերը (օրապահիկ, գիշերավարձ, ճանապարհածախս) և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել`

1) Արաքսիա Սվաջյանինը` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի միջոցների հաշվին.

2) Արտաշես Թորոսյանինը` «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի միջոցների հաշվին.

3) Արտակ Պողոսյանինը և Հայկ Դավեյանինը` «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցների հաշվին:

4. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամներ Անիչկա Մովսիսյանի, Անահիտ Գրիգորյանի, Փառանձեմ Խանգելդյանի, Ջավահիր Ստեփանյանի, Ռաֆայել Բարսեղյանի` Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամի միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Տաջիկստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. հոկտեմբերի 19

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2021 թվականի հոկտեմբերի 19-ի

N 1180-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ԴՈՒՇԱՆԲԵ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ժաննա Անդրեասյան    - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

                          նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար)

 

    Արաքսիա Սվաջյան     - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

                          նախարարության Հանրապետական մանկավարժահոգեբանական

                          կենտրոնի տնօրեն

 

    Արտաշես Թորոսյան    - «Կրթության զարգացման և  նորարարությունների

                          ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրենի

                          ժամանակավոր պաշտոնակատար

 

    Արտակ Պողոսյան      - «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի

                          տնօրեն

 

    Հայկ Դավեյան        - «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի

                          ներկայացուցիչ

 

    Անահիտ Գրիգորյան    - «Հրազդանի Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոց»

                          ՊՈԱԿ-ի ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ

 

Փառանձեմ Խանգելդյան - ՀՀ Տավուշի մարզի «Նոյեմբերյանի թիվ 2

մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն

 

    Անիչկա Մովսիսյան    - «Երևանի  Թաթուլ Կրպեյանի անվան թիվ 62 ավագ

                          դպրոց» ՊՈԱԿ-ի ուսուցիչ

 

Ռաֆայել Բարսեղյան  - Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոցի տնօրեն

 

Ջավահիր Ստեփանյան  - ՀՀ Գեղարքունիքի մարզի «Ճամբարակի թիվ 1

հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ուսուցիչ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
19.10.2021
N 1180-Ա
Որոշում