040.0624.071000
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«7» հոկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 հոկտեմբերի 2000 թվականի N 624
2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ NN 9, 10, 22 ԵՎ 55 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 2000 թվականի հոկտեմբերի 15-ին NN 9, 10, 22 և 55 ընտրատարածքներում անցկացվելիք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լրացուցիչ ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 4555675 դրամ` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին կենտրոնական, մարզային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 7-ից:
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2000 թ.
հոկտեմբերի 7-ի N 624 որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի
ծախսերի` կապված NN 9, 10, 22 և 55 ընտրատարածքներում 2000
թվականի հոկտեմբերի 15-ին անցկացվելիք Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնական ընտրակարգով
լրացուցիչ ընտրությունների նախապատրաստման ու անցկացման
________________________________________________________________
NN Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)
________________________________________________________________
1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ 20000
այդ թվում`
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի
ժամանակավոր աշխատողների աշխատավարձ
(2 մարդ x 10000 դրամ x 1 ամիս) 20000
2. Պարտադիր սոցիալական ապահովության վճարներ 10000
3. Տրանսպորտային ծառայության վճարներ 20000
4. Կապի ծառայության վճարներ 20000
5. Գործուղման ծախսեր 20000
6. Գրասենյակային ծախսեր 20000
7. Տեղամասային ընտրական հանձնաժողովների
անդամների ուսուցման ծախսեր
(70 հանձնաժողով x 1000 դրամ) 70000
8. Համակարգչային և կազմտեխնիկայի
սպասարկման ծախսեր 20000
___________________________________________________________
Ընդամենը 200000
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2000 թ.
հոկտեմբերի 7-ի N 624 որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
Երևանի քաղաքային, Արարատի և Կոտայքի մարզային
ընտրական հանձնաժողովների ծախսերի` կապված NN 9, 10,
22 և 55 ընտրատարածքներում 2000 թվականի հոկտեմբերի
15-ին անցկացվելիք Հայաստանի Հանրապետության Ազգային
ժողովի պատգամավորների մեծամասնական ընտրակարգով
լրացուցիչ ընտրությունների նախապատրաստման
ու անցկացման
________________________________________________________________
NN Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)
________________________________________________________________
1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ 20000
այդ թվում`
մարզային ընտրական հանձնաժողովի
ժամանակավոր աշխատողների աշխատավարձ
(2 մարդ x 10000 դրամ x 1 ամիս) 20000
2. Պարտադիր սոցիալական ապահովության վճարներ 10000
3. Տրանսպորտային ծառայության վճարներ 20000
4. Կապի ծառայության վճարներ 20000
5. Գրասենյակային ծախսեր 10000
___________________________________________________________
ընդամենը 80000
3 մարզային ընտրական հանձնաժողովների
ծախսեր (3 x 80000 դրամ) 240000
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2000 թ.
հոկտեմբերի 7-ի N 624 որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերի` կապված
NN 9, 10, 22 և 55 ընտրատարածքներում 2000 թվականի
հոկտեմբերի 15-ին անցկացվելիք Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնական ընտրակարգով
լրացուցիչ ընտրությունների նախապատրաստման ու անցկացման
________________________________________________________________
NN Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)
________________________________________________________________
1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ 30000
այդ թվում`
տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,
նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ 30000
2. Պարտադիր սոցիալական ապահովության վճարներ 15000
3. Տրանսպորտային ծառայության վճարներ 5000
4. Կապի ծառայության վճարներ 1000
5. Գրասենյակային ծախսեր 1000
___________________________________________________________
ընդամենը 52000
68 տեղամասային ընտրական հանձնաժողովների
ծախսեր (68 x 52000 դրամ) 3536000
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(110414 ընտրող+5521 (5 տոկոս)=115935x5 դրամ) 579675
___________________________________________________________
Ընդամենը 4115675