Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ-ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ-ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0625.071000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«7» հոկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հոկտեմբերի 2000 թվականի N 625

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետություն-Ռեսպուբլիկա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն:

2. Հաստատել «Հայաստանի Հանրապետություն-Ռեսպուբլիկա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրի լիազոր ներկայացուցիչների կազմը (կցվում է):

3. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` մեկ մլն դրամ:

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` 10-օրյա ժամկետում ապահովել «Հայաստանի Հանրապետություն-Ռեսպուբլիկա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցումը:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` «Հայաստանի Հանրապետություն-Ռեսպուբլիկա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի համալրման նպատակով ընկերությանը հատկացնել մեկ մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Հայաստանի Հանրապետություն-Ռեսպուբլիկա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը տարածք հատկացնելու վերաբերյալ:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 7-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2000 թ.

հոկտեմբերի 7-ի N 625 որոշմամբ

 

ԿԱԶՄ

 

i

«Հայաստանի Հանրապետություն-Ռեսպուբլիկա Արմենիա»

փակ բաժնետիրական ընկերության հիմնադրի լիազոր

ներկայացուցիչների

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության

և տեղեկատվության միջոցների հետ կապերի

    վարչության պետ (ի պաշտոնե)                      - 250 բաժնետոմս

 

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի

հասարակայնության հետ կապերի

    վարչության պետ (ի պաշտոնե)                      - 250 բաժնետոմս

 

ՀՀ կառավարության աշխատակազմի

տեղեկատվության և հասարակայնության

    հետ կապերի վարչության պետ (ի պաշտոնե)           - 250 բաժնետոմս

 

ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և

սպորտի նախարարության հրատարակչական գործի

    գործակալության պետ (ի պաշտոնե)                  - 250 բաժնետոմս

 

(կազմը փոփ. 03.10.02 թիվ 1571-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.10.2000
N 625
Որոշում