Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հոկտեմբերի 2021 թվականի N 1711-Ա

 

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված թիվ 8539-AM վարկային համաձայնագրի շրջանակներում պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի միջոցներից ձեռքբերված և շահագործման հանձնված սարքավորումները և գույքը`

1) ամրացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին` համաձայն N 1 հավելվածի.

2) ամրացնել համապատասխան պետական և տարածքային կառավարման մարմիններին` համաձայն N 2 հավելվածի.

3) նվիրել Երևան համայնքին` համաձայն N 3 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին (առաջարկությամբ)` յուրաքանչյուրն իր մասով, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներով ամրացվող գույքի հաշվառումը:

3. Առաջարկել Երևան համայնքի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման N 3 հավելվածով ամրացվող գույքի հաշվառումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. հոկտեմբերի

Երևան

 

Հավելված 1
ՀՀ կառավարության
2021 թվականի հոկտեմբերի 21-ի
N 1711-Ա որոշման

 

Հավելված 2
ՀՀ կառավարության
 2021 թվականի հոկտեմբերի 21-ի
 N 1711-Ա որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2021 թվականի հոկտեմբերի 21-ի

N 1711-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՆՎԻՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Անվանումը և  սերիական համարը|Քանակը|Միավորի գինը  |Ընդհանուր գինը|

|ը/կ|                            |      |              |              |

|___|____________________________|______|______________|______________|

|1. |Հրեպատ (ա) USG20-vpn        |   1  |117,600       |117,600       |

|   |S/N: S162L34400070          |      |ՀՀ դրամ,      |ՀՀ դրամ,      |

|   |                            |      |(ներառյալ ԱԱՀ)|(ներառյալ ԱԱՀ)|

|___|____________________________|______|______________|______________|

|   |Ընդամենը                    |      |              |117,600       |

|   |                            |      |              |ՀՀ դրամ,      |

|   |                            |      |              |(ներառյալ ԱԱՀ)|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.10.2021
N 1711-Ա
Որոշում