Սեղմել Esc փակելու համար:
ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՈՐՈՇՄԱՆ ՎԵ ...

 

https://petekamutner.am/shared/Information/Irazekum%20254.pdf

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

7 հոկտեմբերի 2021 թվականի N 254

 

ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Ոչ առևտրային կազմակերպությունը /հիմնադրամը/ ծրագրի շրջանակներում անհատույց ստացել է գումար: Ծրագրի իրականացման ժամկետներում վերոնշյալ գումարի որոշակի մասը ծախսագրվել է, մյուս մասը չի ծախսագրվել և տրամադրվել է որպես տոկոսով փոխառություն: Արդյո՞ք չծախսագրված գումարը, որը տրամադրվել է որպես փոխառություն, ՀՀ հարկային օրենսգրքի շահութահարկի բաժնի իմաստով պետք է համարվի հարկման օբյեկտ և հարկվի շահութահարկով:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

- 4-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետին համապատասխան` ձեռնարկատիրական եկամուտը կազմակերպության կողմից իրականացվող գործունեությանը վերագրվող ակտիվի աճը կամ պարտավորության նվազումն է, որը, առանձին վերցրած, հանգեցնում է կազմակերպության սեփական կապիտալի ավելացման, բացառությամբ օրենսգրքի 108-րդ հոդվածով սահմանված եկամուտ չհամարվող տարրերի,

- 104-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` ռեզիդենտ կազմակերպությունների համար շահութահարկով հարկման օբյեկտ է համարվում ՀՀ աղբյուրներից և (կամ) ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող կամ ստացման ենթակա համախառն եկամուտը,

- 105-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ռեզիդենտ շահութահարկ վճարողների համար շահութահարկով հարկման բազա է համարվում հարկվող շահույթը, որը որոշվում է որպես օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված համախառն եկամտի և օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված նվազեցումների դրական տարբերություն,

- 108-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ չեն համարվում ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացած ակտիվները (այդ թվում` անդամավճարները), աշխատանքները և ծառայությունները,

- 112-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն` շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար ծախս չեն համարվում` ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացած ակտիվների (այդ թվում` անդամավճարների), աշխատանքների և ծառայությունների գծով ծախսը կամ դրանց հաշվին կատարված ծախսը, այլ նվազեցումը կամ առաջացած կորուստը:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով ոչ առևտրային կազմակերպությունների համար եկամուտ չեն համարվում միայն անհատույց ստացած ակտիվները, աշխատանքները և ծառայությունները: Հետևաբար, տրված փոխառությունից ստացված տոկոսագումարները օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով ներառվում են ոչ առևտրային կազմակերպության համախառն եկամտի մեջ:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
07.10.2021
N 254
Իրազեկման թերթիկ