Սեղմել Esc փակելու համար:
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

https://petekamutner.am/shared/Information/Irazekum%20257.pdf

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

14 հոկտեմբերի 2021 թվականի N 257

 

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Կազմակերպությունը սահմանված կարգով ներկայացրել է հայտարարություն 01.01.2021 թ.-ից միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ: Իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ ընկերությունը 2 այլ կազմակերպությունների հետ ՊԵԿ նախագահի որոշման համաձայն 26.02.2021 թ.-ից համարվում է փոխկապակցված: Նշենք նաև, որ փոխկապակցված ընկերությունների իրացման շրջանառությունը չի գերազանցում 115 մլն դրամը: Տվյալ դեպքում կազմակերպությունը կարող է համարվել շրջանառության հարկ վճարող և ի՞նչ ամսաթվով պետք է ներկայացվի հայտարարությունը:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

- 267-րդ հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետի համաձայն` միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` փոխկապակցված համարվող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք, եթե հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված ճանաչված առևտրային կազմակերպությունների և ֆիզիկական անձանց նախորդ հարկային տարվա կամ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունների հանրագումարը գերազանցում է 24 միլիոն դրամը,

- 268-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` միկրոձեռնարկատիրության սուբյեկտը դադարում է այդպիսին համարվելուց, եթե տեղի է ունեցել օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետում նշված փաստը` այդ փաստը տեղի ունենալու օրը ներառող հարկային տարվա սկզբից, իսկ եթե հարկ վճարողը պետական գրանցում է ստացել կամ հաշվառվել է ավելի ուշ, ապա պետական գրանցման կամ հաշվառման օրվանից: Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետում նշված որոշումը դատական կարգով բողոքարկվելու դեպքում առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք շարունակում են համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ, իսկ օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետում նշված որոշումն անվավեր չճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն ուժի մեջ մտնելու դեպքում փոխկապակցված ճանաչված առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք դադարում են համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ նույն կետով սահմանված ժամկետից,

- 254-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան` շրջանառության հարկ վճարողներ են համարվում նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանը բավարարող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները (բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի) նույն մասում նշված դեպքերում և ժամկետներում, մասնավորապես`

1) հարկային տարվա ընթացքում որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարած առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը` որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը (բացառությամբ օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքի), եթե հարկ վճարողը որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու օրվանից մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ,

2) հարկային մարմնի հաստատած ձևով` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունում նշված օրվանից (բայց այդ հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ) մինչև տվյալ հարկային տարվա ավարտը (բացառությամբ օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքի), եթե միկրոձեռնարկատիրության սուբյեկտը հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ: Եթե միկրոձեռնարկատիրության սուբյեկտը, օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն, դադարում է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ մինչև հարկային մարմնի հաստատած ձևով` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունում նշված օրը, ապա միկրոձեռնարկատիրության սուբյեկտը շրջանառության հարկ վճարող է համարվում նույն մասի 3-րդ կետով սահմանված կարգով` որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու օրվանից` մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ` հարկային մարմին ներկայացնելով հարկային մարմնի հաստատած ձևով նոր հայտարարություն` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ (հարկային մարմնի հաստատած ձևով` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ նախկինում ներկայացված հայտարարությունը հաշվի չի առնվում), իսկ այդ կետով սահմանված կարգով շրջանառության հարկ վճարող չհամարվելու դեպքում, օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն, համարվում է ԱԱՀ վճարող,

- 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե նույն հոդվածի 2-րդ, 2.1-ին և 3-րդ մասերով այլ բան սահմանված չէ, ապա ԱԱՀ վճարողներ են համարվում նույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետին համապատասխան հարկային մարմնում որպես ԱԱՀ վճարող հաշվառված կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները` նույն մասով սահմանված դեպքերում և ժամկետներում: Մասնավորապես, նույն մասի 3-րդ կետի համաձայն` ԱԱՀ վճարողներ են համարվում հարկային տարվա ընթացքում որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարած կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը` որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը, եթե հարկ վճարողը որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու օրվա դրությամբ, օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն, չի կարող համարվել շրջանառության հարկ վճարող կամ օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված ժամկետում հարկային մարմին չի ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն: Նույն կետով սահմանված դեպքերում որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու օրվանից մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում հարկային մարմնի հաստատած ձևով` ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն` նշելով որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու համապատասխան հիմքը և օրը,

- 293-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով, ինչպես նաև 2-րդ մասի 2-րդ կետով և 2.1-ին մասով սահմանված դեպքերում օրենսգրքի 292-րդ հոդվածին համապատասխան` որպես ԱԱՀ վճարող, հաշվառումն իրականացվում է հարկ վճարողի ներկայացրած հայտարարության հիման վրա` նույն մասում նշված կետերով սահմանված օրը:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ անհատ ձեռնարկատերը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու դեպքում, եթե բավարարում է օրենսգրքով սահմանված շրջանառության հարկ վճարող համարվելու պայմաններին, կարող է համարվել շրջանառության հարկ վճարող` օրենսգրքի 254-րդ հոդվածով սահմանված ժամկետներում շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու դեպքում: Ընդ որում, տեղեկացնում ենք, որ գրությամբ ներկայացված դեպքի համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու ժամկետի մասով այլ կարգավորումներ սահմանված չեն:

Հետևաբար, եթե միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարած անհատ ձեռնարկատերը օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված ժամկետում հարկային մարմին չի ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն, ապա վերջինս օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը համարվում է ԱԱՀ վճարող: Միաժամանակ, հայտնում ենք, որ տվյալ դեպքում օրենսգրքի 293-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան անհատ ձեռնարկատիրոջ` որպես ԱԱՀ վճարող հաշվառումն իրականացվում է օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան` անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացրած ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարության հիման վրա` նշելով որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու համապատասխան հիմքը և օրը:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
14.10.2021
N 257
Իրազեկման թերթիկ