Սեղմել Esc փակելու համար:
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԻ ՏԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԻ ՏԵՍՔՈՎ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆԵ ...

 

https://petekamutner.am/shared/Information/Irazekum%20259.pdf

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

14 հոկտեմբերի 2021 թվականի N 259

 

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԻ ՏԵՍՔՈՎ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎՃԱՐՎԱԾ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵՎ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Կազմակերպությունը իր գործունեության ընթացքում կուտակված շահույթը 2021 թ.-ին վճարել է հիմնադրին և օրենքով սահմանված կարգով և չափով վճարել է եկամտային հարկ 16.877.992 ՀՀ դրամի չափով: Այնուհետև կազմակերպության հիմնադիրը կանոնադրական կապիտալում ներդրել է 25.300.000 ՀՀ դրամ արժեքով ավտոմեքենաներ և դիմել է ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն կատարված փոփոխությունները գրանցելու նպատակով: Տվյալ դեպքում ենթակա է արդյո՞ք վերադարձման շահաբաժիններից վճարված 16.877.992 դրամ եկամտային հարկի գումարն այն դեպքում, երբ վճարված շահաբաժիններից ընկերության կանոնադրական կապիտալում ներդրվել է գույք 25.300.000 ՀՀ դրամ գումարային արժեքով:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող` ՀՀ ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնելու դեպքում ներդրված գումարը` ներդրման չափով, բայց ոչ ավելի, քան շահաբաժիններից պետական բյուջե վճարված հարկի գումարները, պետական բյուջեից փոխհատուցվում է ՀՀ կառավարության 28.09.2017թ. N 1371-Ն որոշման հավելվածով սահմանված կարգով:

Վերոնշյալ կարգի 3-րդ կետին համապատասխան` շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող ՀՀ ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ներդնելու դեպքում այդ շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման նպատակով անձինք հարկային մարմին են ներկայացնում նույն կետում նշված փաստաթղթերը: Մասնավորապես, նույն կետի 4-րդ և 5-րդ ենթակետի համաձայն` հարկային մարմին են ներկայացվում հաշվետու տարվա ընթացքում անձանց կողմից ՀՀ ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում կատարված գումարային ներդրումների չափի վերաբերյալ լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանք (համաձայն նույն կարգի N 3 ձևի), ինչպես նաև կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում կատարված գումարային ներդրումները հաստատող փաստաթուղթ:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ ֆինանսների նախարարության դիրքորոշումը, հայտնում ենք, որ ՀՀ հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույթը կիրառելի է միայն դրամական միջոցներով կատարված ներդրումների մասով:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
14.10.2021
N 259
Իրազեկման թերթիկ