Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հոկտեմբերի 2021 թվականի N 1728-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Անվավեր ճանաչել մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված բոլոր արձանագրային որոշումները:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. հոկտեմբերի 21

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 21 հոկտեմբերի 2021 թվական:

 

ԻՐՏԵԿ

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ կառավարության արձանագրային որոշումներն իրավական ակտեր չեն` այդ թվում դրանք չեն հանդիսանում նաև ենթաօրենսդրական իրավական ակտեր և դրանց հետ կապված խնդիրները չեն լուծվում վերոհիշյալ օրենքներվ:  

 

Այսպես` ՀՀ նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով հաստատված ՀՀ կառավարության գործունեության կարգի 12-րդ կետում ուղղակի նշվում է, որ օրենսդրական և ենթաօրենսդրական լուծում չպահանջող հարցերը Կառավարության քննարկմանն են ներկայացվում հաշվետվությունների, զեկուցագրերի, առաջարկությունների և գործնականում ընդունված, օրենսդրության պահանջներին չհակասող այլ ձևերով, որոնք ենթակա չեն սույն կարգով նախատեսված համաձայնեցման, եթե այլ բան չի բխում նշված փաստաթղթերի հիմքը հանդիսացող հանձնարարականներից:  Նման դեպքերում, ինչպես նաև նույն կետի «ա», «բ» և «դ» ենթակետերով նախատեսված դեպքերում Կառավարությունն ընդունում է արձանագրային որոշում:

 

Նույնը սահմանված է ՀՀ Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 32-րդ կետում:

 

Հետևաբար, այդ արձանագրային որոշումները ոչ միայն չեն հակասել ավելի բարձր իրավական ակտերին, այլ ուղղակի բխել են այդ իրավական ակտերից: Այս առումով ՀՀ կառավարության արձանագրային որոշումները չեն կարող ճանաչվել անվավեր «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի համաձայն:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.10.2021
N 1728-Ն
Որոշում