Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 347-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ...

 

 

    ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ                        ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

    Հայաստանի Հանրապետության            Հայաստանի Հանրապետության

    Էկոնոմիկայի նախարար                 սննդամթերքի անվտանգության

                                        տեսչական մարմնի ղեկավար

    _______________ Վ. Քերոբյան         ______________ Գ. Ավետիսյան

                               

    15 հոկտեմբերի 2021 թ.               13 հոկտեմբերի 2021 թ.

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 347-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՆԵՐԱԾԱԿԱՆ ՄԱՍ

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին գրությամբ դիմել է «ՎԻՐՏՈՒՈԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության իրավաբանական բաժնի ղեկավար Միքայել Դանիելյանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշման N 2 հավելվածի 1-ին կետի դրույթի կիրառման մասով պաշտոնական պարզաբանում տրամադրելու վերաբերյալ: Դիմումատուն խնդրում է պաշտոնապես պարզաբանել սահմանված «սննդամթերքի հետ անմիջական շփում» հասկացությունը: Դիմումատուի համաձայն` սննդամթերքի հետ շփումն անմիջական է, եթե այն կատարվում է առանց միջնորդ օղակների, այսինքն` եթե աշխատողը շփվում է անմիջապես սննդամթերքի հետ, որը շշալցված, տարայավորված, փաթեթավորված կամ որևէ այլ կերպ լրացուցիչ շերտով պատված չէ:

 

ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ՄԱՍ

 

«Սննդամթերքի անվտանգության մասին» 16-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերում սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներն օրենքով սահմանված կարգով պետք է ենթարկվեն բժշկական զննության:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-Ի N 347-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշման N 2 հավելվածի 1-ին կետում նշված անձանց, ինչպես նաև 2-րդ կետում նշված այն անձանց, որոնք արտադրական պրակտիկա են անցնում որոշման N 2 հավելվածի 1-ին կետում նշված կազմակերպություններում, և որոշման N 2 հավելվածի 8-րդ և 10-րդ կետերում նշված անձանց, որոնք սննդային արտադրանքի (սննդամթերքի) արտադրության և (կամ) շրջանառության փուլերում անմիջական շփում ունեն սննդամթերքի հետ, սանիտարական (բժշկական) գրքույկի առկայության և (կամ) նախնական և պարբերական բժշկական զննության վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված լինելու նկատմամբ օրենքով սահմանված կարգով վերահսկողությունն իրականացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

Որոշման N 2 հավելվածի 1-ին կետի համաձայն` պարտադիր բժշկական զննության ենթակա են սննդի արտադրության ոլորտի, գյուղացիական, անասնապահական տնտեսությունների, (բացառությամբ` ֆիզիկական անձանց), թռչնաբուծարանների, սպանդանոցների, թարմ մսի կտրատման բաժինների, էկզոտիկ կենդանիներ պահող (իրացնող) կազմակերպությունների, սննդամթերքի պահեստների և բազաների աշխատողներ, որոնք շփում ունեն սննդամթերքի հետ դրա արտադրման, փաթեթավորման, պահպանման և իրացման ընթացքում, ինչպես նաև բոլոր տեսակի փոխադրամիջոցներով փոխադրման ընթացքում սննդամթերքի հետ շփվող անձինք, հանրային սննդի կազմակերպությունների, սննդի առևտրի օբյեկտների աշխատակիցները, N 2 հավելվածի 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերում նշված կազմակերպությունների արտադրական շենքերում, պահեստներում և սննդի ընդունման կետերում աշխատողներ:

 

ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածի համաձայն` նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

 

Հիմք ընդունելով վերոգրյալը` պաշտոնապես պարզաբանում ենք`

անկախ «անմիջական» բառի կիրառումից, ինչպես նաև այն հանգամանքից, թե սննդամթերքը շշալցված, տարայավորված, փաթեթավորված կամ որևէ այլ կերպ լրացուցիչ շերտով պատված է, թե ոչ`

պարտադիր բժշկական զննության են ենթակա սննդի արտադրության ոլորտի, գյուղացիական, անասնապահական տնտեսությունների, (բացառությամբ` ֆիզիկական անձանց), թռչնաբուծարանների, սպանդանոցների, թարմ մսի կտրատման բաժինների, Էկզոտիկ կենդանիներ պահող (իրացնող) կազմակերպությունների, սննդամթերքի պահեստների և բազաների աշխատողները, որոնք շփում ունեն սննդամթերքի հետ դրա արտադրման ընթացքում.

պարտադիր բժշկական զննության են ենթակա սննդի արտադրության ոլորտի, գյուղացիական, անասնապահական տնտեսությունների, (բացառությամբ` ֆիզիկական անձանց), թռչնաբուծարանների, սպանդանոցների, թարմ մսի կտրատման բաժինների, Էկզոտիկ կենդանիներ պահող (իրացնող) կազմակերպությունների, սննդամթերքի պահեստների և բազաների աշխատողները, որոնք շփում ունեն սննդամթերքի հետ դրա փաթեթավորման ընթացքում.

պարտադիր բժշկական զննության են ենթակա սննդի արտադրության ոլորտի, գյուղացիական, անասնապահական տնտեսությունների, (բացառությամբ` ֆիզիկական անձանց), թռչնաբուծարանների, սպանդանոցների, թարմ մսի կտրատման բաժինների, Էկզոտիկ կենդանիներ պահող (իրացնող) կազմակերպությունների, սննդամթերքի պահեստների և բազաների աշխատողները, որոնք շփում ունեն սննդամթերքի հետ դրա պահպանման ընթացքում.

պարտադիր բժշկական զննության են ենթակա սննդի արտադրության ոլորտի, գյուղացիական, անասնապահական տնտեսությունների, (բացառությամբ` ֆիզիկական անձանց), թռչնաբուծարանների, սպանդանոցների, թարմ մսի կտրատման բաժինների, Էկզոտիկ կենդանիներ պահող (իրացնող) կազմակերպությունների, սննդամթերքի պահեստների և բազաների աշխատողները, որոնք շփում ունեն սննդամթերքի հետ դրա իրացման ընթացքում.

պարտադիր բժշկական զննության են ենթակա բոլոր տեսակի փոխադրամիջոցներով փոխադրման ընթացքում սննդամթերքի հետ շփվող անձինք.

պարտադիր բժշկական զննության են ենթակա հանրային սննդի կազմակերպությունների աշխատակիցները.

պարտադիր բժշկական զննության են ենթակա սննդի առևտրի օբյեկտների աշխատակիցները.

պարտադիր բժշկական զննության են ենթակա N 2 հավելվածի 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերում նշված կազմակերպությունների արտադրական շենքերում աշխատողները.

պարտադիր բժշկական զննության են ենթակա N 2 հավելվածի 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերում նշված կազմակերպությունների պահեստներում աշխատողները.

պարտադիր բժշկական զննության են ենթակա N 2 հավելվածի 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերում նշված կազմակերպությունների սննդի ընդունման կետերում աշխատողները:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 18 հոկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
15.10.2021
Պաշտոնական պարզաբանում