Սեղմել Esc փակելու համար:
ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՎԱՐՁ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂԻ ՀԱՄԱՐ ՈՉ ԼՐԻՎ ԱՄՍՎԱ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏ ...

 

https://petekamutner.am/shared/Information/Irazekum%20261.pdf

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

15 հոկտեմբերի 2021 թվականի N 261

 

ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂԻ ՀԱՄԱՐ ՈՉ ԼՐԻՎ ԱՄՍՎԱ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Կազմակերպությունը 2021 թ.-ին համարվել է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, նույն տարում հուլիսի 21-ի դրությամբ գերազանցել է 24 մլն դրամի շեմը և դարձել է շրջանառության հարկ վճարող: Տվյալ դեպքում հուլիս ամսվա համար աշխատողների համար վճարվող եկամտային հարկը ի՞նչ դրույքաչափով է հաշվարկվում:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

- 269-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում ՀՀ ներմուծվող (այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններից) ապրանքների մասով օրենսգրքով սահմանված կարգով հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից, միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին հարկային գործակալի կողմից վճարվող (հաշվարկվող) հարկվող եկամուտներից յուրաքանչյուր վարձու աշխատողի համար ամսական հինգ հազար դրամի չափով եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից (այդ թվում` ոչ ամբողջական ամսվա համար), որը այդ եկամուտների մասով համարվում է եկամտային հարկի գծով վերջնական հարկային պարտավորություն, օրենսգրքով սահմանված կարգով ակցիզային հարկի, բնապահպանական հարկի և (կամ) ճանապարհային հարկի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից,

- 268-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` միկրոձեռնարկատիրության սուբյեկտը դադարում է այդպիսին համարվելուց, եթե ընթացիկ հարկային տարում կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության բոլոր տեսակների, իսկ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում` Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 3-ով սահմանված գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցել է 24 միլիոն դրամը` գերազանցելու պահից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը:

Հաշվի առնելով վերոնշյալը, հայտնում ենք, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու դեպքում, հարկային գործակալը ոչ ամբողջական ամսվա համար` միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված յուրաքանչյուր վարձու աշխատողի համար եկամտային հարկը հաշվարկում (վճարում) է հինգ հազար դրամի չափով:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
15.10.2021
N 261
Իրազեկման թերթիկ