Սեղմել Esc փակելու համար:
ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ՀԱՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հոկտեմբերի 2021 թվականի N 1723-Ն

 

ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 1-ին մասերով ու «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայտարարել 2021 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը (այսուհետ` 2021 թվականի ձմեռային զորակոչ), որոնց 18 տարին լրանում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

2. 2021 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

3. Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:

4. 2021 թվականի ձմեռային զորակոչի կազմակերպման նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի, և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ` համաձայն N 2 հավելվածի:

5. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 3 հավելվածի:

6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

1) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յոթնօրյա ժամկետում ընդունել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ձմեռային զորակոչի անցկացման և օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելու մասին հրաման` դրանում նախատեսելով, որ զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացվում է 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացվում է 2021 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ.

2) 2021 թվականի ձմեռային զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տվյալներն ուղարկել ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` նրանց վերաբերյալ կազմված նյութերը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ.

3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ ապահովել 2021 թվականի ձմեռային զորակոչի նախապատրաստական, քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, ինչպես նաև զինված ուժերի համալրման աշխատանքների կազմակերպման ընթացքում նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման և զինված ուժեր ներթափանցման դեպքերի կանխարգելման անհրաժեշտ միջոցառումների իրականացումը:

7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման համակարգի այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`

1) հայտարարված զորակոչին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն և նրա տարածքային ստորաբաժանումներ չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների վերաբերյալ տվյալներ ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչի ենթակա քաղաքացիների ներկայանալը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն և դրա տարածքային ստորաբաժանումներ:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված հետազոտությունների և պատվաստումների իրականացումն ապահովելու նպատակով հանձնարարել իրավասու ծառայություններին` համապատասխան բժշկական հաստատություններին ապահովելու անհրաժեշտ քանակով պատվաստանյութերով, ֆլյուորո (ռենտգեն) և ԷՍԳ ժապավեններով, երևակման նյութերով:

9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով հյուպատոսական հաշվառման կանգնած պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կողմից էլեկտրոնային եղանակով (Excell ձևաչափով) տրամադրված ցուցակի հիման վրա ծանուցել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն և դրա տարածքային ստորաբաժանումներ ներկայանալու համար.

2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետին:

10. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

1) ապահովել`

ա. հասարակական կարգի պահպանությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ և հանրապետական հավաքակայանի տարածքներում,

բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ.

2) զորակոչի ընթացքում զորակոչիկների խմբերը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևան քաղաքի և մարզերի տարածքային ստորաբաժանումներից մինչև հանրապետական հավաքակայան, իսկ հանրապետական հավաքակայանից մինչև Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսների ուղեկցումն անվտանգ իրականացնելու համար կցել ճանապարհային ոստիկանության անձնակազմեր:

11. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:

12. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչի ենթակա քաղաքացիների կողմից զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում:

13. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին` ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1132-Ն որոշմամբ սահմանված ժամկետներում օրենքով նախատեսված եզրակացությունների և առաջարկությունների ներկայացման համար մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովի նիստերի անցկացումը:

14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. հոկտեմբերի 21

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2021 թվականի հոկտեմբերի 21-ի

N 1723-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ

ՀՀ ոստիկանության պետ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն

ՀՀ գլխավոր դատախազ (համաձայնությամբ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

ՀՀ առողջապահության նախարար

ՀՀ արտաքին գործերի նախարար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության զորակոչի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2021 թվականի հոկտեմբերի 21-ի

N 1723-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|Տարածքային ստորաբաժանումներ|Հանձնաժողովների անդամներ                     |

|___________________________|_____________________________________________|

|   Երևան                   |Երևանի  քաղաքապետ (հանձնաժողովի նախագահ)     |

|Երևանի  N 1                |Երևան  քաղաքի ոստիկանության վարչության պետ   |

|Երևանի  N 2                |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության                 |

|Երևանի  N 3                |Երևանի  ռազմական ոստիկանության բաժնի պետ     |

|Երևանի  N 4                |ՀՀ ՊՆ զորակոչային և  զորահավաքային համալրման |

|                           |ծառայության Երևանի  N 1, N 2, N 3 և  N 4     |

|                           |տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ      |

|                           |Երևանի  քաղաքապետարանի աշխատակազմի առաջին և  |

|                           |զորակոչային հարցերի կազմակերպման բաժնի պետ   |

|                           |(հանձնաժողովի քարտուղար)                     |

|___________________________|_____________________________________________|

|   Արագածոտն               |Արագածոտնի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)    |

|Արագածոտնի մարզի           |Մարզային ոստիկանության վարչության պետ        |

|                           |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Էջմիածնի        |

|                           |ռազմական ոստիկանության բաժնի Աշտարակի        |

|                           |հենակետի պետ                                 |

|                           |ՀՀ ՊՆ զորակոչային և  զորահավաքային համալրման |

|                           |ծառայության Արագածոտնի մարզի տարածքային      |

|                           |ստորաբաժանման ղեկավար                        |

|                           |Արագածոտնի մարզպետարանի զորահավաքային        |

|                           |նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի    |

|                           |քարտուղար)                                   |

|___________________________|_____________________________________________|

|   Արարատ                  |Արարատի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)       |

|Արարատի մարզի              |Մարզային ոստիկանության վարչության պետ        |

|                           |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Արարատի ռազմական|

|                           |ոստիկանության բաժնի պետ                      |

|                           |ՀՀ ՊՆ զորակոչային և  զորահավաքային համալրման |

|                           |ծառայության Արարատի մարզի տարածքային         |

|                           |ստորաբաժանման ղեկավար                        |

|                           |Արարատի մարզպետարանի զորահավաքային           |

|                           |նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի    |

|                           |քարտուղար)                                   |

|___________________________|_____________________________________________|

|   Արմավիր                 |Արմավիրի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)      |

|Արմավիրի մարզի             |Մարզային ոստիկանության վարչության պետ        |

|                           |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Էջմիածնի        |

|                           |ռազմական ոստիկանության բաժնի պետ             |

|                           |ՀՀ ՊՆ զորակոչային և  զորահավաքային համալրման |

|                           |ծառայության Արմավիրի մարզի տարածքային        |

|                           |ստորաբաժանման ղեկավար                        |

|                           |Արմավիրի մարզպետարանի զորահավաքային          |

|                           |նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի    |

|                           |քարտուղար)                                   |

|___________________________|_____________________________________________|

|   Գեղարքունիք             |Գեղարքունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)  |

|Գեղարքունիքի մարզի         |Մարզային ոստիկանության վարչության պետ        |

|                           |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Մարտունու       |

|                           |ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ       |

|                           |ՀՀ ՊՆ զորակոչային և  զորահավաքային համալրման |

|                           |ծառայության Գեղարքունիքի մարզի տարածքային    |

|                           |ստորաբաժանման ղեկավար                        |

|                           |Գեղարքունիքի մարզպետարանի զորահավաքային      |

|                           |նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի    |

|                           |քարտուղար)                                   |

|___________________________|_____________________________________________|

|   Լոռի                    |Լոռու մարզպետ (հանձնաժողովի նախագահ)         |

|Լոռու մարզի                |Մարզային ոստիկանության վարչության պետ        |

|                           |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Վանաձորի        |

|                           |ռազմական ոստիկանության բաժնի պետ             |

|                           |ՀՀ ՊՆ զորակոչային և  զորահավաքային համալրման |

|                           |ծառայության Լոռու մարզի տարածքային           |

|                           |ստորաբաժանման ղեկավար                        |

|                           |Լոռու մարզպետարանի զորահավաքային             |

|                           |նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի    |

|                           |քարտուղար)                                   |

|___________________________|_____________________________________________|

|   Կոտայք                  |Կոտայքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)       |

|Կոտայքի մարզի              |Մարզային ոստիկանության վարչության պետ        |

|                           |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Աբովյանի        |

|                           |ռազմական ոստիկանության բաժնի պետ             |

|                           |ՀՀ ՊՆ զորակոչային և  զորահավաքային համալրման |

|                           |ծառայության Կոտայքի մարզի տարածքային         |

|                           |ստորաբաժանման ղեկավար                        |

|                           |Կոտայքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման |

|                           |և  հանրապետական գործադիր մարմինների հարցերով |

|                           |վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)      |

|___________________________|_____________________________________________|

|   Շիրակ                   |Շիրակի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)        |

|Շիրակի մարզի               |Մարզային ոստիկանության վարչության պետ        |

|                           |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գյումրու        |

|                           |ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ       |

|                           |ՀՀ ՊՆ զորակոչային և  զորահավաքային համալրման |

|                           |ծառայության Շիրակի մարզի տարածքային          |

|                           |ստորաբաժանման ղեկավար                        |

|                           |Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման  |

|                           |և  հանրապետական գործադիր մարմինների հարցերով |

|                           |վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)      |

|___________________________|_____________________________________________|

|   Սյունիք                 |Սյունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)      |

|Սյունիքի մարզի             |Մարզային ոստիկանության վարչության պետ        |

|                           |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Սիսիանի և       |

|                           |Կապանի ռազմական ոստիկանության բաժինների պետեր|

|                           |ՀՀ ՊՆ զորակոչային և  զորահավաքային համալրման |

|                           |ծառայության Սյունիքի մարզպետարանի            |

|                           |հանրապետական գործադիր մարմինների տարածքային  |

|                           |ստորաբաժանումների գործունեության համակարգման |

|                           |բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)           |

|___________________________|_____________________________________________|

|   Վայոց ձոր               |Վայոց ձորի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)    |

|Վայոց ձորի մարզի           |Մարզային ոստիկանության վարչության պետ        |

|                           |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Վայքի ռազմական  |

|                           |ոստիկանության բաժնի պետ                      |

|                           |ՀՀ ՊՆ զորակոչային և  զորահավաքային համալրման |

|                           |ծառայության Վայոց ձորի մարզի տարածքային      |

|                           |ստորաբաժանման ղեկավար                        |

|                           |Վայոց ձորի մարզպետարանի զորահավաքային        |

|                           |նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի    |

|                           |քարտուղար)                                   |

|___________________________|_____________________________________________|

|   Տավուշ                  |Տավուշի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)       |

|Տավուշի մարզի              |Մարզային ոստիկանության վարչության պետ        |

|                           |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Իջևանի  ռազմական|

|                           |ոստիկանության բաժնի պետ,                     |

|                           |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Բերդի ռազմական  |

|                           |ոստիկանության բաժնի պետ                      |

|                           |ՀՀ ՊՆ զորակոչային և  զորահավաքային համալրման |

|                           |ծառայության Տավուշի մարզի N 1 և  N 2         |

|                           |տարածքային ստորաբաժանման ղեկավարներ          |

|                           |Տավուշի մարզպետարանի զորահավաքային           |

|                           |նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի    |

|                           |քարտուղար)                                   |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2021 թվականի հոկտեմբերի 21-ի

N 1723-Ն որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Վահե Կորյունի Հակոբյան        - հանձնաժողովի նախագահ

 

    Գարիկ Սմբատի Սարգսյան         - օտոլարինգոլոգ (հանձնաժողովի նախագահի

                                    տեղակալ)

 

    Արմեն Վահանի Սաֆարյան         - ՀՀ առողջապահության նախարարության

                                    ներկայացուցիչ

                                    

    Վահան Նաիրիի Մուկուչյան       - թերապևտ

 

    Գարիկ Գագիկի Մուրադյան        - թերապևտ

 

Հարություն Վահրամի Ղռմաջյան  - սրտաբան

 

    Գագիկ Սարիբեկի Հակոբյան       - սրտաբան

 

    Արշակ Վարդգեսի Ղազարյան       - նյարդաբան

 

    Հասմիկ Ռաֆայելի Ամրոյան       - նյարդաբան

 

    Սահակ Աշոտի Հակոբյան          - մաշկաբան

 

    Էդուարդ Տիգրանի Վարդանյան     - ուրոլոգ

 

    Դավիթ Գևորգի  Փթուկյան        - վիրաբույժ

 

    Թեհրան Ֆրիկի Նավիկյան         - վնասվածքաբան

 

    Լևոն  Գագիկի Ներսիսյան        - վնասվածքաբան

 

    Արթուր Լիոնիկի Մինասյան       - օտոլարինգոլոգ

 

    Հրանտ Ալեքսանի Շահինյան       - ակնաբույժ

 

    Եղիշե Ալիկի Բաղդասարյան       - ակնաբույժ

 

    Ռուդոլֆ Կնյազի Սարգսյան       - հոգեբույժ

 

Լուսինե Անդրանիկի Արզումանյան - հոգեբույժ

 

    Նարեկ Հովիկի Ջամալյան         - հանձնաժողովի քարտուղար, համակարգչային

                                    օպերատոր

 

Պաշտոնական հրապարակման օրը` 21 հոկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.10.2021
N 1723-Ն
Որոշում